«Պայքար ապատեղեկատվության վիրուսի դեմ» ծրագրի շրջանակներում 2020 թվականի հուլիսից Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ ՀԿ-ի հետ գործարկեց փաստերի ստուգման լաբորատորիաները Հայաստանի հետևյալ 5 կրթական հաստատությունում՝ նպատակ ունենալով զարգացնել երիտասարդների հմտությունները և մեդիագրագիտությունը.
- Երևանի Պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
- Բրյուսովի անվան Լեզվագիտական համալսարանի Լրագրության բաժին
- Գավառի պետական համալսարան
- Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
- Արեգնազան կրթահամալիր:
Ծրագրի մեկնարկին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հուշագրեր ստորագրեց 5 կրթական հաստատության ղեկավարների հետ՝ յուրաքանչյուր կրթական հաստատությունից ներգրավելով դասախոս-ուսուցչի՝ որպես դասընթացավար:
Փոխըմբռնման հուշագրեր ստորագրելուց հետո Ծրագրի փորձագետները մշակեցին Փաստերի ստուգման ուսումնական ծրագիր, որը ներառում է տեքստերի, մուլտիմեդիա տեղեկատվության, քարտեզների, վեբ կայքերի վերլուծության համար անհրաժեշտ բոլոր գործիքներն ու պրակտիկան: Փաստերի ստուգման ուսումնական ծրագիրը ներառում է նաև բազմաթիվ տեղեկություններ և խորհուրդներ այն մասին, թե ինչպես սովորեցնել տվյալների ստուգման և ստուգման գործիքներն ու հմտությունները:
Ծրագրի մեկնարկին կրթական հաստատությունների դասընթացավարները մեր փորձագետներ Սամվել Մարտիրոսյանի և Արթուր Պապյանի օգնությամբ անցան վերապատրաստման 5-օրյա դասընթացը:
Արդեն սեպտեմբերի սկզբին կրթական հաստատություններում ձևավորվեցին արտադասարանային խմբերը, որտեղ ներգրավվեցին ուսանող/աշկերտները: Նրանց ներգրավվածության միակ պայմանը լաբորատորիաների աշխատանքներին մասնակցելու ցանկությունն էր։
Դասընթացավարները ներածական հանդիպումներ են կազմակերպել տարբեր կուրսերի և ավագ դպրոցի աշակերտների հետ՝ ներկայացանելով լաբորատորիաների գործունեության հիմնական ուղղությունները:
Արդյունքում 5 կրթական լաբորատորիաներում մոտ մեկ տարի դասընթացավարների հետ աշխատեց շուրջ 50 երիտասարդ: