Գավառի Պետական համալսարան
Գավառի պետական համալսարանում Փաստերի ստուգման լաբորատորիայի մեկնարկը տրվեց փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ: Համաձայն հուշագրի՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն կազմակերպում է լրագրության պրակտիկ լաբորատորիա ԳՊՀ ուսանողների համար՝ փաստերի ստուգման և ապատեղեկատվության դեմ պայքարի գործիքների և համապատասխան դասըթնացների անցկացման համար: Դասընթացները վարում է ծրագրի շրջանակներում վերապատրաստում անցած. ԳՊՀ դասախոս Պապին Մուրադյանը:
«Փաստերի ստուգում» դասընթացն իրականացվել է երկու ուղղությամբ. ԳՊՀ իրավագիտություն բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողների և ոլորտով հետաքրքրված ուսանողներ՝ հիմնականում IT բաժնում սովորող։Ուսանողները տեղեկացվել են ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնի և ուսանողական խորհրդի միջոցով։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Գավառի պետական համալսարանում լրագրության ֆակուլտետ կամ բաժին չկա՝ «Փաստերի ստուգում» դասընթացն իրականացվում է երկու ուղղությամբ. ԳՊՀ իրավագիտություն բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողների և ոլորտով հետաքրքրված ուսանողներ՝ հիմնականում IT բաժնում սովորող։
Դասերը հիմնականում անցկացնում են օնլայն։ Իրավագիտություն բաժնի մագիստրոսների հետ «Տեղեկատվական իրավունք» առարկային զուգընթաց ներկայացվել են «Փաստերի ստուգում» և «Լրագրողների տեղեկություն ստանալու իրավունք» ձեռնարկում առկա տեսական գիտելիքն ու դիտել ձեռնարկում առկա տեսանյութերը։ Ապա ուսանողները «Տեղեկատվական իրավունք» առարկայի գործնական պարապմունների շարքում իրականացրել են նաև փաստերի ստուգման գործընթաց։ Կատարված աշխատանքները քննարկվել են հաջորդ դասաընթացի ժամանակ։
Ուսանողները պարբերաբար մասնակցել են ԻԱԿ-ի կողմից կազմակերպված «Փաստերի ստուգման»-ը վերաբերող սեմինար-դասընթացների, ինչպես նաև Լաբորատորիայի գործունեության ընթացքում կազմակերպվել են հանդիպումներ ոլորտի մասնագետների հետ:
- 24.03.2021թ. «Tageszeitung» (Թագեսցայթունգ) օրաթերթի խմբագիր Տիգրան Պետրոսյանի հետ հանդիպում քննարկում:
- 25-27.05.2021թ․«Փաստերի ստուգումը ուսանողների համար» առցանց դասընթացին մասնակցություն:
- 3 և 14. 06. 2021թ. «Զրպարտություն, վիրավորանք, ատելության խոսք. ինչպես պաշտպանվել» թեմայով առցանց հանդիպումներին մասնակցություն:
Լաբորատորիայի հետագա աշխատանքների շարունակականությունը ապահովելու համար դասընթացավրը առաջարկությամբ դիմել է ԳՊՀ ռեկտորին, որպեսզի 2021թ.-ի սեպտեմբերից շարունակվի «Տպագիր և էլեկտրոնային ժուռնալիստիկայի հիմունքներ» դասընթացը, որի շրջանակում որոշակի ժամաքանակ հատկացվի «Փաստերի ստուգման» թեմային:Ինչպես նաև ԳՊՀ Իրավագիտություն բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուսում «Տեղեկատվական իրավունք» առարկայի շրջանակում ուսանոսների գործնական աշխատանքներում ներառել փաստերի ստուգմանն առնչվող թեմային:
Դասավանդող ՝
Պապին Մուրադյան
Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետ, Իրավագիտություն բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրս՝
1.Սիրուշ Գյարգրցյան
2.Սուսաննա Մարգարյան
3.Ազատ Սաֆարյան
4.Բաբկեն Սաղաթելյան
5.Արմինե Նազարյան
Բնագիտական ֆակուլտետ, Համակարգչային ճարտարագիտություն բաժին, 1-ին կուրս՝
6.Լիանա Հայրապետյան
7.Արմինե Սուչյան
8.Մերի Հրաությունյան
9.Մելանյա Պետրոսյան – Բնագիտական ֆակուլտետ, Սերվիսի բաժին, 2-րդ կուրս
10.Անահիտ Շահինյան – Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետ, Իրավագիտություն բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրս։