Տեղեկագրում ներկայացվում են Վ. Բրյուսովի անվան Պետական համալսարանի Լրագրության բաժնում հիմված Փաստերի ստուգման Լաբորատորայի աշխատանքները, ապագա լրագրող ուսանողների վարժանքների արդյունքները, Ծրագրի շրջանակում թողարկած Սամվել Մարտիրոսյանի և Արթուր Պապյանի Ֆեյքաքաղ վիդեոբլոգը, ինչպես նաև՝ Փաստերի ստուգման օգտակար հղումներ:
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Լրագրության բաժնում Փաստերի ստուգման լաբորատորիայի մեկնարկը տրվեց փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ: Համաձայն հուշագրի՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն կազմակերպում է լրագրության պրակտիկ լաբորատորիա ԲՊՀ Լրագրության բաժնի ուսանողների համար՝ փաստերի ստուգման և ապատեղեկատվության դեմ պայքարի գործիքների և համապատասխան դասըթնացների անցկացման համար:
Դասընթացի հիմնական թեմաներն են.
- փաստերի ստուգման տեսությունը, օգտակար ռեսուրսներ,
- ինչպես ստուգել լուրերը, խորացված որոնում, արխիվներ ու տվյալների բազաներ,
- պատկերների ստուգում՝ տեսություն և գործնական աշխատանք,
- տեսանյութի ստուգում՝ տեսություն և գործնական աշխատանք,
- գեոլոկացիա՝ տեսություն և գործնական աշխատանք,
- ստուգման էթիկական բաղադրիչը:
Դասավանդող ՝ Գեղամ Վարդանյան
Աշխատող խումբ.
Անժելիկա Գյուրջյան, բակալավրիատ, 2-րդ կուրս
Էլիզաբեթ Թովմասյան, բակալավրիատ, 2-րդ կուրս
Ալինա Հովհաննիսյան, բակալավրիատ, 2-րդ կուրս
Ջուլի Հովսեփյան, բակալավրիատ, 2-րդ կուրս
Քնարիկ Կնյազյան, մագիստրատուրա, 2-րդ կուրս
Հռիփսիմե Հայրապետյան, մագիստրատուրա, 2-րդ կուրս
Հռիփսիմե Վարդերեսյան, մագիստրատուրա, 2-րդ կուրս
Լիլի Հարությունյան, մագիստրատուրա, 1ին-կուրս
Լիանա Հակոբյան, մագիստրատուրա, 1ին-կուրս
Քնարիկ Կնյազյան․ Կորոնավիրուսի «բուժումը». ավանդական սխտորից մինչև վտանգավոր դեղամիջոցներ
Հռիփսիմե Հայրապետյան․ Հակա-5G․ արտասովոր կրիչի պատմությունը
Հռիփսիմե Վարսերեսյան․ Մարդկանց չիպավորում․ իրականությո՞ւն թե՞ գիտաֆանտաստիկա
Լիլիթ Հարությունյան. Կեղծ էջերը վաճառում են «վստահելի» միջոցներ
Լիանա Հակոբյան. Պատվաստումների մասին տարածվող հեշթեգերն ու մանիպուլյատիվ լուրերը