Փաստերի ստուգման Տեղեկագիր #2
Արեգնազան կրթահամալիրում դասերը սկսվելուն պես, ավագ դպրոցի աշակերտներին ներկայացվել է Փաստերի ստուգման լաբորատորիայի նպատակը՝ տալ աշատերտներին մեդիագրագիտության և փաստերի ստուգման հմտություններ, ծանոթացնել փաստերի ստուգման լայն գործիքակազմին և սովորեցնել ինքնուրույն աշխատել, հետազոտություն անել և պատրաստի նույթ ստեղծել։
Աշակերտներին ներգրավելու ընտրության միակ սկզբունքը եղել է նրանց իսկ ցանկությունը։ Աշխատանքներում ընդգրկվել են 10-րդ դասարանցիները: Հանդիպումները տեղի են ունենում հիմանականում առցանց, շաբաթական երկու անգամ:
Կրթահամալիրում Փաստերի ստուգման լաբորատիրայի աշխատանքներում ներգրավված են տասներորդցի աշակերտներ: Աշխատանքները բաղկացած են երեք հիմնական բաղադրիչից՝ տեսական գիտելիքի փոխանցում, վարժանք, ինքնուրույն ուսումնասիրություն և նյութի ստեղծում։
Տեսական մասում աշակերտները ծանոթանում են տարբեր գործիքների հետ, աշխատում են որոնողական համակարգերում, պաշտոնական տեղեկատվական հարթակներ և այլ։
Այնուհետև, վարժում են ստացած տեսական գիտելիքը։ Վարժանքի համար ծանոթանում են հայկական մեդիադաշտում տեղ գտած արդեն իսկ ստուգված նյութերին. հասկանալ, ինչպես են աշխատում մեդիափորձագետները, օրինակները՝ media.am, fip.am hetq.am և այլ կայքերից են վերցվում։
Երրորդ փուլով աշակերտները փորձում են գտնել նոր նյութեր կամ իրենց տրվում է կասկածելի նյութ, որը իրենք արդեն ինքնուրույն են ստուգում, փնտրում են տեղեկություններ, հերքում կամ հաստատում են նյութում բերված փաստերը՝ օգտագործելով իրենց ծանոթ տարբեր գործիքներ:
Դասավանդող ՝
Սիրանուշ Կասպարովա
Հիմնական խումբ.
Սոնակ Կարապետյան
Մանե Յահյեյան
Սոնա Կարապետյան
Մարիա Խաչատրյան
Բացի հիմնական խմբի անդամներից, տասներորդցիներից մի քանիսը ժամանակ առ ժամանակ մասնակցում են լաբորատորիայի աշխատանքներին և փորձագետների հետ հանդիպումներին:
Օգտակար Հղումներ
Լուսանկարների սկզբնաղբյուրը հայտնաբերելու բաժինները որոնողական համակարգերում
- images.google.com
- www.bing.com/images/
- yandex.ru/images/
- www.tineye.com
ՎԻԴԵՈԲԼՈԳ
#ՖԵՅՔԱՔԱՂ 2. Սամվել Մարտիրոսյանի և Արթուր Պապյանի հետ
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ ՀԿ-ն «Պայքար ապատեղեկատվության վիրուսի դեմ» ծրագրի շրջանակում մեկնարկել են Ֆեյքաքաղ վիդեոբլոգների շարքը՝ մեդիափորձագետներ Սամվել Մարտիրոսյանի և Արթուր Պապյանի մասնակցությամբ։ Նախաձեռնության նպատակն է զարգացնել լրատվամիջոցների մեդիագրագիտությունը և երիտասարդության փաստերի ստուգման հմտությունները:
Ֆեյքաքաղ․ #2․ ֆեյքերը սոցցանցերում
Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իրականացնում է անվճար խորհրդատվություն տեղեկատվության ազատության ոլորտում
Դիմեք մեզ եթե.
- չգիտեք՝ ինչպես դիմել տեղեկություն ստանալու համար,
- ստացել եք թերի կամ ոչ լիարժեք պատասխան,
- խախտվել են տեղեկություն ստանալու ժամկետները,
- պետական մարմինները մերժել են տրամադրել պահանջվող տեղեկությունը։
Դիմեք մեզ զանգահարելով՝ 091700974 կամ 091407836 հեռախոսահամարներով, կամ գրեք foi@foi.am էլեկտրոնային հասցեին կամ ԻԱԿ-ի ֆեսբուքյան պաշտոնական էջի միջոցով։