Դասընթացավարները վերապատրաստվեցին
2020 թվականի հուլիսից Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ ՀԿ-ի հետ իրականացնում է՝ Պայքար ապատեղեկատվության վիրուսի դեմ ծրագիրը՝ նպատակ ունենալով զարգացնել երիտասարդների և ապագա լրագրողների մեդիա գրագիտությունը և փաստերի ստուգման հմտությունները Հայաստանի 5 կրթական հաստատություններում ստեղծելով փաստերի ստուգման լաբորատորիաներ։ Ծրագրի մեկնարկին կրթական հաստատությունների մասնագետ-դասընթացավարները մեր փորձագետներ Սամվել Մարտիրոսյանի և Արթուր Պապյանի օգնությամբ անցան Փաստերի ստուգման Վերապատրաստման 5-օրյա դասընթացը:
Վերապատրաստման դասընթացի նպատակն է աջակցել կրթական հաստատություններին ուսուցանել ապատեղեկատվության դեմ պայքարի առկա գործիքներն ու մեխանիզմները, աշակերտներին և ուսանողներին փոխանցել տեղեկությունների ստուգման գործնական գիտելիք և հմտություններ։ Ստացած գիտելիքը աշակերտներն ու ուսանողները կկիրառեն ուսումնական հաստատություններում ստեղծվող «Փաստերի ստուգման կրթական լաբորատորիաներում»
Դասընթացին ներկայացվեց ծրագրի շրջանակում պատրաստված Փաստերի ստուգման ձեռնարկը:
Փաստերի ստուգման 5 լաբորատորիա
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Հուշագիր է կնքել 5 կրթական հաստատության հետ, որտեղ 2020 թվականի սեպտեմբերից հիմնվել են և սկսել են աշխատանքները փաստերի ստուգման լաբորատորիաները:
- Երևանի Պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
- Բրյուսովի անվան Լեզվագիտական համալսարանի Լրագրության բաժին
- Գավառի պետական համալսարան
- Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
- Արեգնազան կրթահամալիր:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ձևավորված Փաստերի ստուգման լոբորատորիայի տասներորդցի աշակերտներն են։ Նրանք փնտրում են ապատեղեկատվություն, բացահայտում և դրանց փոխարեն իրենց ընկերների համար հրապարակում ճշտված տեղեկություններ։
Ավագ դպրոցի աշակերտներին նախ ներկայացվել է Լաբորատորիայի նպատակը և ծրագիրը: Աշխատանքներին մասնակցելուն համաձայնել են այն սովորողները, որոնք ցանկացել են իրենց ազատ ժամանակից շաբաթական որոշ հատված տրամադրել այս աշխատանքին՝ որպես ակումբային գործունեություն:
Դասավանդող ՝ Հասմիկ Թոփչյան
Աշխատող խումբ՝
Ստելլա Սարգսյան
Կարոլինա Գրիգորյան
Ալլա Թադևոսյան
Անահիտ Ասատրյան
Անի Արղության
Յանա Նահապետյան
ՎԻԴԵՈԲԼՈԳ
#ՖԵՅՔԱՔԱՂ 1
«Ֆեյքաքաղ․ կեղծ տեղեկատվության հիմնական աղբյուրները»
Սամվել Մարտիրոսյանի և Արթուր Պապյանի հետ
Ծրագրի շրջանակում մեկնարկել են Ֆեյքաքաղ վիդեոբլոգների շարքը՝ մեդիափորձագետներ Սամվել Մարտիրոսյանի և Արթուր Պապյանի մասնակցությամբ։ Նախաձեռնության նպատակն է զարգացնել լրատվամիջոցների մեդիագրագիտությունը և երիտասարդության փաստերի ստուգման հմտությունները: