Տեղեկատվության Ազատություն

Տեղեկատվության Ազատություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2023 թ․ դեկտեմբերի 4-ին տեղեկություն տրամադրելու պարտավորեցման պահանջով դիմել է դատարան՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։
2023 թվականի նոյեմբերի 1-ին ԻԱԿ-ը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետարանից հայցված տեղեկությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցով։
2021 թվականի մարտի 26-ին, Մեծ Բրիտանիայում գտնվող «Մեդիա դիֆենս» իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի չորս քաղաքացիների անունից հայց է ներկայացրել Ստրասբուրգի դատարան՝ ադրբեջանական ուժերի կողմից Մարտունի քաղաքի մոտ հրետակոծության ժամանակ լրագրողներին դիտավորյալ թիրախավորելու համար։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

49. Աշոտ Եղիազարյանն ընդդեմ ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի

ՀՀ քաղաքացի Աշոտ Եղիազարյանը 2015 թ.-ի օգոստոսի 31-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովին` խնդրելով տեղեկություններ իր գիտական աշխատանքի փորձաքննության վերաբերյալ: Մասնավորապե, Աշոտ Եղիազարյանը խնդրել էր տրամադրել.

  1. գիտական աշխատանքները փորձաքննության ուղարկելը կարգավորող իրավական ակտի պատճենը (փորձաքննության ուղարկելու կարգ, կանոնակարգումներ, չափանիշներ կամ այլ փաստաթուղթ),
  2. իր գիտական աշխատանքը փորձաքննության ուղարկելու մասին ԲՈՀ-ի որոշման պատճենը,
  3. իր գիտական աշխատանքը փորձաքննության ուղարկելու (փորձագետի հետ կնքված) պայմանագրի պատճենը:

Հանձնաժողովը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում հարցմանը չէր պատասխանել: Ուստի, Աշոտ Եղիազարյանը իրավաբանական օգնություն ստանալու համար դիմեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնին:

Ուստի, 2015 թ.-ի սեպտեմբերի 30-ին ՀՀ քաղաքացի Աշոտ Եղիազարյանը ԻԱԿ-ի աջակցությամբ ԲՈՀ-ի անգործությունը (օրենքով սահմանված ժամկետում պատասխան չտրամադրելը) ոչ իրավաչափ ճանաչելու եւ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին հայցով դիմեց ՀՀ վարչական դատարան:

Այն բանից հետո, երբ քաղաքացին արդեն դիմել էր ԻԱԿ-ին եւ ԻԱԿ-ի աջակցությամբ պատրաստվում էր դատական կարգով պաշտպանել տեղեկատվության ազատության իր իրավունքը, ԲՈՀ-ն օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ տրամադրեց պատասխան գրություն` որը, սակայն, չէր համապատասխանում Օրենքի պահանջներին. հարցմամբ պահանջված տեղեկություններից (պատճեններից) ոչ մեկը ԲՈՀ-ը չէր տրամադրել: Ուստի, քաղաքացին շարունակեց պնդել հայցը:

2016 թ.-ի նոյեմբերի 9-ին կայացրած վճռով ՀՀ վարչական դատարանը բավարարեց Աշոտ Եղիազարյանի հայցը` ոչ իրավաչափ ճանաչեց ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի անգործությունը:

Աշոտ Եղիազարյանի` 2015 թ.-ի սեպտեմբերի 30-ին ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումին կարող եք ծանոթանալ այստեղ:

Skip to content