Տեղեկատվության Ազատություն

Տեղեկատվության Ազատություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2023 թ․ դեկտեմբերի 4-ին տեղեկություն տրամադրելու պարտավորեցման պահանջով դիմել է դատարան՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։
2023 թվականի նոյեմբերի 1-ին ԻԱԿ-ը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետարանից հայցված տեղեկությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցով։
2021 թվականի մարտի 26-ին, Մեծ Բրիտանիայում գտնվող «Մեդիա դիֆենս» իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի չորս քաղաքացիների անունից հայց է ներկայացրել Ստրասբուրգի դատարան՝ ադրբեջանական ուժերի կողմից Մարտունի քաղաքի մոտ հրետակոծության ժամանակ լրագրողներին դիտավորյալ թիրախավորելու համար։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

48. Արման Սուլեյմանյանն ընդդեմ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի

Civilnet.am-ի լրագրող Արման Սուլեյմանյանը 2014 թ.-ի մայիսից լուսաբանել է ՀՀ քաղաքացի Դավիթ Հակոբյանի վեցամյա որդու խնամակալությանը վերաբերող թիվ ԼԴ/0514/02/11 դատական գործը ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում: Դատական գործը քննվել է դռնբաց: Որոշման հրապարակման ժամանակ, սակայն, դատարանն առանց որեւէ պատճառաբանության արգելել է լրագրողին տեսանկարահանել որոշման եզրափակիչ մասի հրապարակումը:

Լրագրողը համարել է, որ այդպիսով դատավորները խախտել են իր տեղեկատվության ազատութան իրավունքը, իսկ հաշվի առնելով նրա մասնագիտությունը եւ այն, որ դատական գործով որոշման եզրափակիչ մասի հրապարակումը նա ցանկացել է տեսանկարահանել լրագրողի իր մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում` խախտել են նաեւ հասարակության տեղեկատվության ազատութան իրավունքը: Լրագրողը իրավաբանական օգնություն ստանալու համար դիմել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնին:

2014 թ.-ի դեկտեմբերի 30-ին լրագրող Արման Սուլեյմանյան ԻԱԿ-ի աջակցությամբ դատարանի (դատավորների) գործողությունը (անգործությունը) ոչ իրավաչափ ճանաչելու եւ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին հայցով դիմել է ՀՀ վարչական դատարան` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորների) գործողություններին իրավական գնահատական տալու համար:

ՀՀ վարչական դատարանը 2015 թ.-ի փետրվարի 20-ի որոշմամբ մերժել է Արման Սուլեյմանյանի կողմից ներկայացված հայցադիմումի ընդունումը: Լրագրողն ԻԱԿ-ի աջակցությամբ ՀՀ վարչական դատարանի որոշումը բողոքարկել է վերաքննության կարգով: ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը լրագրողի վերաքննիչ բողոքը մերժել է, իսկ Վճռաբեկ դատարանն իրեն ներկայացված վճռաբեկ բողոքը չի ընդունել::

Արման Սուլեյմանյանի` 2014 թ.-ի դեկտեմբերի 30-ին ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումին կարող եք ծանոթանալ այստեղ:

Skip to content