Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2014 թ.-ի նոյեմբերի 5-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Նոյեմբերյանի քաղաքապետարանին` խնդրելով տեղեկություններ Նոյեմբերյանի քաղաքապետի գործուղումների եւ Նոյեմբերյան քաղաքում ասֆալտապատման աշխատանքների վերաբերյալ:
Քաղաքապետարան ԻԱԿ-ի հարցումը թողել է անպատասխան: Ուստի, ԻԱԿ-ը 2015 թ.-ի փետրվարի 13-ին դիմեց ՀՀ վարչական դատարան Նոյեմբերյանի քաղաքապետարանի գործողությունը (անգործությունը) ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին հայցադիմումով:
Դատական առաջին նիստը տեղի ունեցավ 2015 թ.-ի մայիսի 11-ին: Պատասխանող կողմը դատարան չեր ներկայացել, ուստի նախնական նիստն անցկացվեց առանց պատասխանողի ներկայացուցչի ներկայության: Դատական հաջորդ նիստը տեղի ունեցավ 2015 թ.-ի հունիսի 15-ին: 2015 թ.-ի հուլիսի 2-ին ՀՀ վարչական դատարանը հրապարակեց իր վճիռը, որով բավարարեց ԻԱԿ-ի հայցը:
ԻԱԿ-ի` 2015 թ.-ի փետրվարի 13-ին ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումին կարող եք ծանոթանալ այստեղ:
ՀՀ վարչական դատարանի՝ 2015 թ.-ի հուլիսի 2-ի վճռին կարող եք ծանոթանալ այստեղ: