Տեղեկատվության Ազատություն

Տեղեկատվության Ազատություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2023 թ․ դեկտեմբերի 4-ին տեղեկություն տրամադրելու պարտավորեցման պահանջով դիմել է դատարան՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։
2023 թվականի նոյեմբերի 1-ին ԻԱԿ-ը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետարանից հայցված տեղեկությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցով։
2021 թվականի մարտի 26-ին, Մեծ Բրիտանիայում գտնվող «Մեդիա դիֆենս» իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի չորս քաղաքացիների անունից հայց է ներկայացրել Ստրասբուրգի դատարան՝ ադրբեջանական ուժերի կողմից Մարտունի քաղաքի մոտ հրետակոծության ժամանակ լրագրողներին դիտավորյալ թիրախավորելու համար։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

47. ԻԱԿ-ն ընդդեմ Մեծամորի քաղաքապետարանի

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2014 թ.-ի հոկտեմբերի 31-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Մեծամորի  քաղաքապետարանին` խնդրելով տեղեկություններ Մեծամորի  քաղաքապետի գործուղումների եւ Մեծամոր քաղաքում ասֆալտապատման աշխատանքների վերաբերյալ:

Քաղաքապետարան ԻԱԿ-ի հարցումը թողել է անպատասխան: Ուստի, ԻԱԿ-ը 2015 թ.-ի փետրվարի 13-ին դիմեց ՀՀ վարչական դատարան Մեծամորի քաղաքապետարանի գործողությունը (անգործությունը) ոչ իրավաչափ ճանաչելու, տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու եւ ոչ իրավաչափ գործողությամբ (անգործությամբ) պատճառած վնասի հատուցման պահանջի մասին հայցադիմումով:

Դատական առաջին նիստը տեղի ունեցավ 2015 թ.-ի հոկտեմբերի 8-ին: Դատական հաջորդ նիստը տեղի ունեցավ 2015թ.-ի նոյեմբերի 18-ին: 2015 թ.-ի դեկտեմբերի 9-ին կայացրած վճռով ՀՀ վարչական դատարանը բավարարեց ԻԱԿ-ի հայցը` ոչ իրավաչափ ճանաչեց Մեծամորի քաղաքապետարանի անգործությունը:

ԻԱԿ-ի` 2015թ.-ի փետրվարի 13-ին ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումին կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՀ վարչական դատարանի՝ 2015թ.-ի դեկտեմբերի 9-ի վճռին կարող եք ծանոթանալ  այստեղ:

Skip to content