Տեղեկատվության Ազատություն

Տեղեկատվության Ազատություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2023 թ․ դեկտեմբերի 4-ին տեղեկություն տրամադրելու պարտավորեցման պահանջով դիմել է դատարան՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։
2023 թվականի նոյեմբերի 1-ին ԻԱԿ-ը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետարանից հայցված տեղեկությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցով։
2021 թվականի մարտի 26-ին, Մեծ Բրիտանիայում գտնվող «Մեդիա դիֆենս» իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի չորս քաղաքացիների անունից հայց է ներկայացրել Ստրասբուրգի դատարան՝ ադրբեջանական ուժերի կողմից Մարտունի քաղաքի մոտ հրետակոծության ժամանակ լրագրողներին դիտավորյալ թիրախավորելու համար։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

44. ԻԱԿ-ն ընդդեմ Նոր Հաճնի քաղաքապետարանի

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2014 թ.-ի նոյեմբերի 5-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Նոր Հաճնի քաղաքապետարանին` խնդրելով տեղեկություններ Նոր Հաճնի քաղաքապետի գործուղումների եւ Նոր Հաճն քաղաքում ասֆալտապատման աշխատանքների վերաբերյալ:

Քաղաքապետարան ԻԱԿ-ի հարցումը թողել է անպատասխան: Ուստի, ԻԱԿ-ը 2015 թ.-ի փետրվարի 13-ին դիմեց ՀՀ վարչական դատարան Նոր Հաճնի քաղաքապետարանի գործողությունը (անգործությունը) ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին հայցադիմումով:

Դատական առաջին նիստը տեղի ունեցավ 2015 թ.-ի հունիսի 5-ին: Դատական նիստից հետո Նոր Հաճնի ներկայացուցիչը ԻԱԿ-ի ներկայացուցչին հայտնեց, որ ցանկանում են հաշտություն կնքել: Նոր Հաճնի քաղաքապետարանը ընդունեց, որ խախտվել է ԻԱԿ-ի տեղեկություն ստանալու իրավունքը, նաեւ փոխհատուցեց ԻԱԿ-ի կրած դատական ծախսերը: Հաշտությունը հաշվի առնելով՝  2015 թ.-ի հուլիսի 8-ին կայացած դատական նիստի ժամանակ ԻԱԿ-ը հրաժարվեց հայցից: Ուստի, ՀՀ վարչական դատարանը 2015 թ.-ի հուլիսի 8-ի իր որոշմամբ դատական գործի վարույթը կարճեց:

ԻԱԿ-ի` 2015 թ.-ի փետրվարի 13-ին ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումին կարող եք ծանոթանալ այստեղ:

Skip to content