Տեղեկատվության Ազատություն

Տեղեկատվության Ազատություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2023 թ․ դեկտեմբերի 4-ին տեղեկություն տրամադրելու պարտավորեցման պահանջով դիմել է դատարան՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։
2023 թվականի նոյեմբերի 1-ին ԻԱԿ-ը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետարանից հայցված տեղեկությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցով։
2021 թվականի մարտի 26-ին, Մեծ Բրիտանիայում գտնվող «Մեդիա դիֆենս» իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի չորս քաղաքացիների անունից հայց է ներկայացրել Ստրասբուրգի դատարան՝ ադրբեջանական ուժերի կողմից Մարտունի քաղաքի մոտ հրետակոծության ժամանակ լրագրողներին դիտավորյալ թիրախավորելու համար։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

43. ԻԱԿ-ն ընդդեմ Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2014 թ.-ի ապրիլի 3-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանին` խնդրելով հայտնել, թե իրավագիտություն և իրավագիտության ոլորտի առարկաներ (իրավունքի տարբեր ճյուղեր, իրավունքի պատմություն, իրավունքի տեսություն, դատավարական իրավունք և այլն) դասավանդող քանի դասախոս (ներառյալ՝ սեմինարավարները) ունի լեզվաբանական համալսարանը, ինչպես նաեւ հայտնել, թե լեզվաբանական համալսարանում իրավագիտություն և իրավագիտության ոլորտի առարկաներ դասավանդող դասախոսներից (ներառյալ` սեմինարավարները) քանիսն են փաստաբան։

Համալսարանից պատասխան չստանալով` 2014 թ.-ի հունիսի 6-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել է ՀՀ վարչական դատարան` ընդդեմ Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի` խնդրելով ճանաչել ԻԱԿ-ի`  տեղեկատվության ազատության ևողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքների խախտման փաստը և պարտավորեցնել համալսարանին տրամադրել ԻԱԿ-ի` տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ պահանջված տեղեկությունները:

Այն բանից հետո, երբ ԻԱԿ-ը հայց էր ներկայացրել դատարան` 2014 թ.-ի հունիսի 10 թվագրված գրությամբ համալսարանը տրամադրեց ԻԱԿ-ի պահանջած տեղեկությունները: Հաշվի առնելով  այն, որ համալսարանը տրամադրել էր սպառիչ տեղեկատվություն, ինչպես նաեւ տեղեկատվության տրամադրումն ուշացնելու վերաբերյալ համալսարանի պատճառաբանությունները` ԻԱԿ-ը հրաժարվեց նախկին հայցապահանջներից, դատական գործը կարճվեց:

Skip to content