Տեղեկատվության Ազատություն

Տեղեկատվության Ազատություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2023 թ․ դեկտեմբերի 4-ին տեղեկություն տրամադրելու պարտավորեցման պահանջով դիմել է դատարան՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։
2023 թվականի նոյեմբերի 1-ին ԻԱԿ-ը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետարանից հայցված տեղեկությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցով։
2021 թվականի մարտի 26-ին, Մեծ Բրիտանիայում գտնվող «Մեդիա դիֆենս» իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի չորս քաղաքացիների անունից հայց է ներկայացրել Ստրասբուրգի դատարան՝ ադրբեջանական ուժերի կողմից Մարտունի քաղաքի մոտ հրետակոծության ժամանակ լրագրողներին դիտավորյալ թիրախավորելու համար։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

32. ԻԱԿ-ն ընդդեմ «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ի

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 12.11.2011 թ.-ին տեղեկատվություն ստանալու հարցմամբ դիմել էր «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ի տնօրեն Ստեփան Ասլանյանին և խնդրել էր տրամադրել հետևյալ տեղեկությունները.

1. Ձեր կաթնամթերքը արտադրվում է բնակա՞ն կաթից, թե՞ կաթնափոշուց:
2. Խնդրում ենք տրամադրել ցանկը, թե Ձեր ընկերության կաթնամթերքներից որն է բնական կաթից, որը՝ ոչ,  և/կամ որ արտադրատեսակի մեջ բնական կաթի քանակն ինչքան է:

Այս հարցումն անպատասխան մնալուց հետո՝ 06.12.2011 թ.-ին, ԻԱԿ-ը տեղեկատվություն ստանալու կրկնակի հարցում է ուղարկել «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ին` խնդրելով տրամադրել վերոնշյալ տեղեկությունները:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան:

Ուստի, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2011 թ.-ի դեկտեմբերի 19-ին հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` խնդրելով պարտավորեցնել  «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ին տրամադրել ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաև ԻԱԿ-ի խնդրած տեղեկությունները չտրամադրելու համար ՓԲԸ-ի տնօրեն Ստեփան Ասլանյանին ենթարկել վարչական պատասխանատվության:

12.01.2012 թ.-ին` այն բանից հետո, երբ ԻԱԿ-ն արդեն հայց էր ներկայացրել դատարան, «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ից պատասխան գրություն ստացվեց, որում ՓԲԸ-ն նշել էր, որ ԻԱԿ-ի առաջին հարցմանը պատասխանել է, սակայն պատասխան նամակը հետ է վերադարձել: «Աշտարակ-Կաթ»-ը կից ներկայացրել էր ԻԱԿ-ի հարցման պատասխանի կրկնօրինակը:

ՀՀ վարչական դատարանը 2012 թ.-ի հունվարի 23-ին որոշում է կայացրել մերժել ԻԱԿ-ի հայցադիմումը վարույթ ընդունել՝ գտնելով, որ հայցը ենթակա չէ վարչական դատարանում քննության:

06.02.2012 թ.-ին ԻԱԿ-ը բողոքարկել է Վարչական դատարանի որոշումը:  2012 թ.-ի մարտի 5-ին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը`   դատավոր Ա.Բաբայանի նախագահությամբ, ԻԱԿ-ի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակի: Դատարանը որոշել է «Աշտարակ-Կաթ» ՓԲ ընկերության տնօրեն Ստեփան Ասլանյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասով ԻԱԿ-ի հայցը բավարարել, իսկ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասով մերժել է ԻԱԿ-ի հայցը:

ՀՀ Վարչական դատարանը վարույթ է ընդունել ԻԱԿ-ի հայցն ընդդեմ «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ի: 2012 թ.-ի օգոստոսի 7-ին տեղի ունեցած առաջին դատական նիստը հետաձգվել է: Հաջորդ դատական նախնական նիստը տեղի ունեցավ 2012 թ.-ի հոկտեմբերի 4-ին, որն էլ ավարտվեց և գործը մտավ դատաքննության փուլ: Հաջորդ դատական նիստը տեղի ունեցավ 2012 թ.-ի նոյեմբերի 16-ին, որով դատաքննության փուլն ավարտվեց, եւ ՀՀ Վարչական դատարանը ԻԱԿ-ն ընդդեմ «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ի գործով վճռի հրապարակման օր նշանակեց 2012 թ.-ի դեկտեմբերի 5-ը: Սակայն, վճռի հրապարակումը մի քանի անգամ հետաձգվեց նախ մինչեւ 2013 թ.-ի հունվարի 23-ը, ապա մինչեւ 2013 թ.-ի մարտի 5-ը: Սակայն մարտի 5-ին նույնպես վճռի հրապարակում տեղի չունեցավ: Դատարանն 2013 թ.-ի մարտի 26-ի վճռով ամբողջությամբ մերժեց ԻԱԿ-ի հայցը:

2013 թ.-ի հունիսի 10-ին ԻԱԿ-ը բողոքարկել է ՀՀ վարչական դատարանի վճիռը ՀՀ վերաքննիչ վարչական դատարան: 2013 թ.-ի դեկտեմբերի 23-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որոշում կայացրեց, որով մերժեց ԻԱԿ-ի վերաքննիչ բողոքը: 2014 թ.-ի հունվարի 22-ին ԻԱԿ-ը բողոքարկեց վերաքննիչ դատարանի որոշումը վճռաբեկության կարգով: Վճռաբեկ դատարանը ԻԱԿ-ի բողոքը մերժեց:
ԻԱԿ-ի՝  2011 թ.-ի դեկտեմբերի 19-ին ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումին կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՀ վարչական դատարանի` 23.01.2012 թ.-ի որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՀ վարչական դատարանի որոշման դեմ ԻԱԿ-ի՝ 06.02.2012 թ.-ի բողոքին կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի` 05.03.2012 թ.-ի որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՀ վարչական դատարանի` 2013 թ.-ի մարտի 26-ի վճռին կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի` 2013 թ.-ի դեկտեմբերի 23-ի որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշման դեմ` 2014 թ.-ի հունվարի 22-ի վճռաբեկ  բողոքին կարող եք ծանոթանալ այստեղ:

Skip to content