Տեղեկատվության Ազատություն

Տեղեկատվության Ազատություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2023 թ․ դեկտեմբերի 4-ին տեղեկություն տրամադրելու պարտավորեցման պահանջով դիմել է դատարան՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։
2023 թվականի նոյեմբերի 1-ին ԻԱԿ-ը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետարանից հայցված տեղեկությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցով։
2021 թվականի մարտի 26-ին, Մեծ Բրիտանիայում գտնվող «Մեդիա դիֆենս» իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի չորս քաղաքացիների անունից հայց է ներկայացրել Ստրասբուրգի դատարան՝ ադրբեջանական ուժերի կողմից Մարտունի քաղաքի մոտ հրետակոծության ժամանակ լրագրողներին դիտավորյալ թիրախավորելու համար։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

30. ԻԱԿ-ն ընդդեմ ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության

2011 թ.-ի փետրվարի 7-ին ԻԱԿ-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանը` խնդրելով հայտնել, թե կա՞ն արդյոք նախարարության տնօրինության տակ փաստաթղթեր, որոնք գաղտնազերծվել են 2010 թ.-ին, եւ եթե կան, ապա խնդրել էր տրամադրել այդ փաստաթղթերի պատճենները:

ՀՀ ԱԻ նախարարությունը հղում էր արել ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը` նշելով, որ այդ փաստաթղթերն առգրավվել են ՀՀ ՀՔԾ-ի կողմից: ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, սակայն, ԻԱԿ-ին տեղեկացրել է, որ առգրավված փաստաթղթերի պատճեններն առկա են ԱԻ նախարարությունում: Այսինքն, տեղեկատվություն տնօրինողը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն է: Ուստի 29.03.2011 թ.-ին ԻԱԿ-ը կրկին դիմել էր նախարարությանը, սակայն ԱԻՆ-ը անպատասխան էր թողել գաղտնազերծված փաստաթղթերի պատճենները տրամադրելու մասին ԻԱԿ-ի հարցումը: ԱԻՆ-ը անպատասխան էր թողել նաեւ ԻԱԿ-ի` 25.05.2011 թ.-ի եւ 20.10.2011 թ.-ի հարցումները:

Արդյունքում, ԻԱԿ-ը 2011 թ. նոյեմբերի 8-ին դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանը հնգօրյա ժամկետում տրամադրել հայցվող տեղեկատվությունը, ինչպես նաեւ ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանին ենթարկել վարչական պատասխանատվության 50.000 ՀՀ դրամի չափով:

Մայիսի 21-ին կայացավ ԻԱԿ-ն ընդդեմ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության դատական նախնական նիստը, որի ժամանակ ԱԻ նախարարությունը  տրամադրեց ԻԱԿ-ի պահանջած ողջ տեղեկատվությունը` 51 էջից բաղկացած, ինչի արդյունքում էլ կնքվեց հաշտության համաձայնություն ԻԱԿ-ի եւ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության միջեւ:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության տրամադրած տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ:

ԻԱԿ-ի՝ 2011 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ վարչական դատարան ներկայացված այցադիմումին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հաշտության համաձայնությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Skip to content