Տեղեկատվության Ազատություն

Տեղեկատվության Ազատություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2023 թ․ դեկտեմբերի 4-ին տեղեկություն տրամադրելու պարտավորեցման պահանջով դիմել է դատարան՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։
2023 թվականի նոյեմբերի 1-ին ԻԱԿ-ը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետարանից հայցված տեղեկությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցով։
2021 թվականի մարտի 26-ին, Մեծ Բրիտանիայում գտնվող «Մեդիա դիֆենս» իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի չորս քաղաքացիների անունից հայց է ներկայացրել Ստրասբուրգի դատարան՝ ադրբեջանական ուժերի կողմից Մարտունի քաղաքի մոտ հրետակոծության ժամանակ լրագրողներին դիտավորյալ թիրախավորելու համար։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

29. ԻԱԿ-ն ընդդեմ «Համալսարանականներ» համատիրության

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2011 թ.-ի հունիսի 13-ի 143-ի 8 թվագրմամբ և 2011 թ.-ի հունիսի 30-ի 145-ի 3 թվագրմամբ գրավոր հարցումներ էր կատարել «Համալսարանականներ» համատիրության նախագահ Արմեն Թադևոսյանին՝ խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկություները.

  1. Ե՞րբ և որտե՞ղ է հրապարակվել «Համալսարանականներ» համատիրության այն ժողովի հայտարարությունը, որի ժամանակ սահմանվել են Ծարավ Աղբյուրի 55/5 շենքի սպասարկման գումարների չափերը:
  2. Ե՞րբ և որտե՞ղ է տեղի ունեցել համատիրության նշված ժողովը և համատիրության քանի՞ անդամ է մասնակցել այդ ժողովին:
  3. Խնդրում ենք տրամադրել համատիրության այն նիստի արձանագրության պատճեն, որի ընթացքում սահմանվել են Ծարավ Աղբյուբի 55/5 շենքի սպասարկման գումարների չափերը:
  4. Խնդրում ենք տրամադրել նաև համատիրության այն որոշման պատճենը, որով սահմանվել են Ծարավ Աղբյուրի 55/5 շենքի սպասարկման գումարների չափերը:
  5. Որո՞նք են սպասարկման գումարների գնագոյացման հիմքերը, համաձայն որոնց սահմանվել են վերոնշյալ գումարների չափերը: Խնդրում ենք տրամադրել յուրաքանչյուր ծառայության դիմաց հաշվարկված գումարի չափերը առանձին աոանձին և դրանց համապատասխան հիմքերը:
  6. Խնդրում ենք տրամադրել 2011 թ. հունիսի 14-ի դրությամբ համատիրության և մասանավոր ընկերությունների կամ անհատների հետ Ծարավ Աղբյուրի 55/5 շենքի աղբահանության, շենքի մուտքերի և հարակից տարածքների մաքրության, արտաքին լուսավորության, աստիճանավանդակների և միջանցքների լուսավորության, վերելակների պահպանման և այլ ծառայությունների մատուցման համար կնքված պայմանագրերի պատճենները:
  7. Խնդրում ենք տրամադրել «Համալսարանականներ» համատիրության 2011 թ.-ի բյուջեի պատճենը:

Սակայն ԻԱԿ-ի հարցումները մնացել են անպատասխան:

ԻԱԿ-ը 2011 թ.-ի նոյեմբերի 11-ին դիմել է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ պահանջելով պարտավորեցնել «Համալսարանականներ» համատիրությանը հնգօրյա ժամկետում տրամադրել հայցվող տեղեկատվությունը, ինչպես նաև պարտավորեցնել «Համալսարանականներ» համատիրությանը հայցվող տեղեկատվությունը հրապարակել հանրության համար մատչելի վայրում:

2011 թ. դեկտեմբերի 8-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Ա. Մելքումյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԻԱԿ-ն ընդդեմ «Համալսարանականներ» համատիրության գործով առաջին դատական նիստը: Սակայն համատիրության ներկայացուցիչը ոչ միայն դատարանին չէր ներկայացրել հայցադիմումի պատասխանը, այլ նաև չէր ներկայացել դատական նիստին: Ուստի, նախնական դատական նիստը հետաձգվեց:

Երկրորդ դատական նիստը, որը տեղի ունեցավ 2012 թ.-ի հունվարի 23-ին, նույնպես հետաձգվեց: 2012 թ.-ի փետրվարի 28-ին տեղի ունեցավ երրորդ դատական նիստը: Համատիրության ներկայացուցիչը կրկին չէր ներկայացել դատարան: Դատական նիստը հետաձգվեց մինչ 2012 թ.-ի ապրիլի 22-ը, սակայն այդ օրը ևս նիստը հետաձգվեց՝ համատիրության նախագահի՝ դատարան չներկայանալու պատճառով: Հաջորդ դատական նիստը տեղի ունեցավ մայիսի 25-ին: Սակայն այս անգամ ևս դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի ունեցավ հունիսի 28-ին, որը նույնպես հետաձգվեց՝ պատասխանող կողմի չներկայանալու պատճառով: Հուլիսի 24-ին տեղի ունեցավ հերթական դատական նիստը, որին հերթական անգամ չէր մասնակցում պատասխանող կողմը. «Համալսարանականներ» համատիրության նախագահ Արմեն Թադևոսյանին ոչ թաղապետարանի միջոցով, ոչ էլ դատարանի ուղարկած փոստային ծառայության միջոցով ծանուցել հնարավոր չէր եղել: Հետևաբար, ԻԱԿ ներկայացուցիչը միջնորդեց դատարանին պատասխանողի և նրա գույքի նկատմամբ հայտարարել հետախուզում: Դատարանը բավարարեց միջնորդությունը: 2012 թ.-ի հուլիսի 24-ի որոշմամբ դատական գործը կասեցվեց անորոշ ժամանակով՝ մինչ Արմեն Թադևոսյանի հայտնաբերումը: 2013 թ.-ի հունվարի 8-ի որոշմամբ դատարանը դադարեցրեց հետախուզումը եւ վերսկսեց դատական գործի քննությունը: Հերթական դատական նիստը տեղի ունեցավ 2013 թ.-ի հունվարի 31-ին: Դատարանը իր վճիռը հրապարակեց 2013 թ.-ի փետրվարի 14-ին:

ԻԱԿ-ի՝  2011 թ.-ի նոյեմբերի 11-ի հայցադիմումին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան կարող եք ծանոթանալ այստեղ:

Դատական գործը կասեցնելու մասին դատարանի՝ 2012 թ.-ի հուլիսի 24-ի որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Դատական գործը վերսկսելու մասին դատարանի՝ 2013 թ.-ի հունվարի 8-ի որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Դատարանի` 14.02.2013 թ.-ի վճռին կարող եք ծանոթանալ այստեղ:

Skip to content