Տեղեկատվության Ազատություն

Տեղեկատվության Ազատություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2023 թ․ դեկտեմբերի 4-ին տեղեկություն տրամադրելու պարտավորեցման պահանջով դիմել է դատարան՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։
2023 թվականի նոյեմբերի 1-ին ԻԱԿ-ը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետարանից հայցված տեղեկությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցով։
2021 թվականի մարտի 26-ին, Մեծ Բրիտանիայում գտնվող «Մեդիա դիֆենս» իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի չորս քաղաքացիների անունից հայց է ներկայացրել Ստրասբուրգի դատարան՝ ադրբեջանական ուժերի կողմից Մարտունի քաղաքի մոտ հրետակոծության ժամանակ լրագրողներին դիտավորյալ թիրախավորելու համար։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

26. ԻԱԿ-ն ընդդեմ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2009 թ.-ի սեպտեմբերի 17-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Պետրոսյանին` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները.

  1. Մինչեւ սույն թվականի օգոստոսի 1-ը ՊՈԱԿ-ի ռեեստրում փորձաքննություն իրականացնող քանի՞ մասնավոր ընկերություն է գրանցված եւ այդ ընկերություններն ու՞մ անունով են գրանցված: Նշեք հավատարմագիր ստացած ընկերությունների անունները:
  2. Տրամադրեք նաեւ ՊՈԱԿ-ի աշխատողների 2008 եւ 2009 թվականների հաստիքացուցակներն ու նույն ժամանակահատվածի աշխատողների աշխատավարձերի չափը հաստատող ցուցակը:

ՊՈԱԿ-ից ստացված կես էջանոց պատասխան գրության մեջ նշված է. «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 04.08.2009 թ․-ի թիվ 99-Ա հրամանի համաձայն` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների կամ նրանց կողմից իրականացվող գործառույթների վերաբերյալ տեղեկատվությունը տրվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության միջոցով:

Վերոգրյալի հիման վրա առաջարկում եմ տեղեկատվության ստացման նպատակով Ձեր հարցումն ուղղել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությանը»:

Այս գրությամբ, փաստորեն, պատասխան չէր տրվել ԻԱԿ-ի հարցմանը: Ուստի ԻԱԿ-ը դիմեց դատարան: 2010 թ.-ի հունվարի 14-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի դատական գործի դատաքննությունը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը պնդեց հայցը, իսկ պատասխանող կողմն էլ շարունակեց առարկել ԻԱԿ-ի պահանջների դեմ: «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը դատաքննության ժամանակ պնդեց ՊՈԱԿ-ի մերժման օրինականությունը (այն է` ԻԱԿ խնդրած տեղեկությունները պետք է ստանալ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից)` որպես հիմք նշելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 04.08.2009 թ․-ի թիվ 99-Ա հրամանը: Սակայն, ինչպես պարզվեց դատաքննության ժամանակ, վերոնշյալ հրամանի համաձայն ՊՈԱԿ-ին ոչ թե պարտադրվում էր հղում անել ԱԻՆ-ի մամուլի ծառայությանը, այլ պահանջվում էր տեղեկատվություն տրամադրելու պահանջի դեպքում տեղեկությունների տրամադրումը ընդամենը համաձայնեցնել ԱԻՆ-ի մամուլի ծառայության հետ: Այսինքն, սա, ըստ էության, տեղեկատվության տրամադրման ներքին կարգ, պայման սահմանող հանձնարարական է:

2010թ.-ի հունվարի 29-ին հրապարակվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի դատական գործով դատարանի վճիռը: Դատարանը վճռեց հայցը ամբողջությամբ բավարարել` պարտավորեցնելով «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին հնգօրյա ժամկետում տրամադրել հայցվող տեղեկատվությունը: Վերջինս ԻԱԿ-ին տրամադրեց պահանջվող ողջ տեղեկատվությունը: Սակայն «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը չէր փոխհատուցել ԻԱԿ-ի վճարած պետական տուրքի գումարը, ոստի ԻԱԿ-ը ստիպված էր դիմել ՀՀ ԱԴ Դատական ակտերի հարկադրի կատարման ծառայությանը` ՊՈԱԿ-ին դատարանի վճիռն ամբողջությամբ կատարել պարտավորեցնելու համար:

Հայցադիմում

Վճիռ

 

Skip to content