2009 թ.-ի ապրիլի 9-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել էր ՀՀ Վարչական դատարան ընդդեմ Զարթոնքի գյուղապետարանի` տեղեկատվություն տրամադրելու եւ Զարթոնքի գյուղապետին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջներով:
Վարչական դատարանը Զարթոնքի գյուղապետին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասով մերժել էր այն պատճառաբանությամբ, թե հասարակական կազմակերպությունը վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով Վարչական դատարան դիմելու իրավունք չունի:
Ուստի, 23.04.2009 թ.-ին ԻԱԿ-ը դիմեց ՀՀ Վարչական դատարանի նախագահին` խնդրելով վերացնել Վարչական դատարանի դատավորի որոշումը Զարթոնքի գյուղապետին վարչական պատասխանատվության` 50.000 ՀՀ դրամի չափով տուգանքի ենթարկելու պահանջի մասով ԻԱԿ-ի հայցը մերժելու մասին:
ՀՀ Վարչական դատարանը բավարարեց ԻԱԿ-ի բողոքը` ամրագրելով, որ հասարակական կազմակերպությունը կարող է դիմել դատարան պաշտոնատար անձին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով: