Տեղեկատվության Ազատություն

Տեղեկատվության Ազատություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2023 թ․ դեկտեմբերի 4-ին տեղեկություն տրամադրելու պարտավորեցման պահանջով դիմել է դատարան՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։
2023 թվականի նոյեմբերի 1-ին ԻԱԿ-ը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետարանից հայցված տեղեկությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցով։
2021 թվականի մարտի 26-ին, Մեծ Բրիտանիայում գտնվող «Մեդիա դիֆենս» իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի չորս քաղաքացիների անունից հայց է ներկայացրել Ստրասբուրգի դատարան՝ ադրբեջանական ուժերի կողմից Մարտունի քաղաքի մոտ հրետակոծության ժամանակ լրագրողներին դիտավորյալ թիրախավորելու համար։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

25. ԻԱԿ-ն ընդդեմ «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ-ի

10.06.2009 թ.-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն դիմել էր «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ-ին` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները.

  1. «Թիվ 2 բուժմիավորում» մանկական պոլիկլինիկայում մինչեւ 7 տարեկան երեխաներին տրամադրվող դեղերի հատկացման կարգը:
  2. Առկա անվճար տրամադրվող դեղերի ցուցակի պատճեն:
  3. Նաեւ տեղեկացնել, որ եթե երեխան հիվանդ է եւ բուժման համար անհրաժեշտ դեղորայքը ներառված չէ վերոնշյալ ցուցակում, ապա կա՞ այլ տարբերակ` մինչեւ 7 տարեկան երեխային անվճար տրամադրելու այդ դեղը:
  4. Ինչպե՞ս եւ տրամադրեք խնդրեմ տարբերակ, թե ինչ անի ծնողը, եթե անվճար տրամադրվող դեղերի ցուցակում կա դեղ, որի կարիքն ունի հիվանդ երեխան, եւ այն բժշկի կողմից չի տրամադրվում:

«Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ -ն ԻԱԿ-ի հարցմանը որեւէ պատասխան չէր տվել: Ուստի, ԻԱԿ-ը դիմեց դատարան: 2009 թ.-ի դեկտեմբերի 2-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ-ի գործով նախնական դատական նիստը:

Նիստի ժամանակ ԻԱԿ ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը պնդեց հայցը, իսկ պատասխանող կողմի ներկայացուցիչը հրաժարվեց ընդունել այն: «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ-ն դատարանին ներկայացրեց հայցադիմումի պատասխան: Դատական նիստը հետաձգվեց, որպեսզի դատարանը եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կարողանան ծանոթանալ հայցադիմումի պատասխանին:

27.01.2010թ.-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Է. Ավետիսյանի նախագահությամբ տեղի ունեցավ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն ընդդեմ «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ-ի դատական գործով հերթական դատական նիստը:

ԻԱԿ ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը ներկայացրեց եւ պնդեց հայցը, իսկ պատասխանողի ներկայացուցիչը առարկեց հայցի դեմ` գտնելով, որ այն ենթակա է մերժման:

2010 թվականի ապրիլի 27-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ-ի գործով վճիռը: 2009 թվականի դեկտեմբերի 2-ին սկսված դատավարության ընթացքում «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ-ն տրամադրեց ԻԱԿ-ի հարցման պատասխանը: Իսկ ԻԱԿ-ի երկրորդ պահանջը «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ-ի տնօրեն Տիգրան Խաչատրյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին դատարանը մերժեց:

Հայցադիմում

Վճիռ

 


Skip to content