Տեղեկատվության Ազատություն

Տեղեկատվության Ազատություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2023 թ․ դեկտեմբերի 4-ին տեղեկություն տրամադրելու պարտավորեցման պահանջով դիմել է դատարան՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։
2023 թվականի նոյեմբերի 1-ին ԻԱԿ-ը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետարանից հայցված տեղեկությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցով։
2021 թվականի մարտի 26-ին, Մեծ Բրիտանիայում գտնվող «Մեդիա դիֆենս» իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի չորս քաղաքացիների անունից հայց է ներկայացրել Ստրասբուրգի դատարան՝ ադրբեջանական ուժերի կողմից Մարտունի քաղաքի մոտ հրետակոծության ժամանակ լրագրողներին դիտավորյալ թիրախավորելու համար։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

17. ԻԱԿ-ն ընդդեմ Լենուղու գյուղապետի եւ գյուղապետարանի

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2009 թ.-ի փետրվարի 3-ին դիմել էր Արմավիրի մարզի Լենուղի համայնքի ղեկավարին` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները.

1. Համայնքի 2008 թ. բյուջեի պատճենը,
2. 2008 թ. 2-րդ կիսամյակի ընթացքում հողհատկացումների վերաբերյալ համայնքի ավագանու կայացրած որոշումների պատճենները:

ԻԱԿ-ի հարցումը մնացել էր անպատասխան:

Ուստի, 2009 թ.-ի ապրիլի 1-ին ԻԱԿ-ը դիմել էր ՀՀ վարչական դատարան` Լենուղու գյուղապետարանին տեղեկատվություն տրամադրել պարտադրելու հայցով:

2009 թ.-ի հուլիսի 2-ին ՀՀ վարչական դատարանում լսվեց ԻԱԿ-ն ընդդեմ Լենուղու գյուղապետարանի հայցի քննությունը: Քանի որ Լենուղու գյուղապետարանը մինչ դատական նիստի օրն արդեն իսկ տրամադրել էր ԻԱԿ-ի պահանջած տեղեկությունները, ուստի, ԻԱԿ-ը դատարանում հրաժարվեց իր հայցապահանջից:

Հայցադիմումին կարող եք ծանոթանալ այստեղ

Վճռին կարող եք ծանոթանալ այստեղ

Skip to content