Ծրագրեր

Ծրագրեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ծրագիրն իրականացվել է Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) կողմից: Այն մեկնարկել է 2023 թվականի մարտին և ավարտվել 2024 թվականի հունիսին։
Ծրագիրն իրականացվել է Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) կողմից: Այն մեկնարկել է 2023 թվականի հուլիսի 1-ին և ավարտվել 2023 թվականի դեկտեմբերին։
Ծրագիրն իրականացվել է Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) կողմից: Այն մեկնարկել է 2022 թվականի հունիսին և ավարտել 2023 թվականի դեկտեմբերին։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

52. Մեդիա գրագիտություն և փաստերի ստուգման կարողությունների զարգացում ՀՀ պետական կառավարման մարմինների և Ազգային ժողովի ​​պաշտոնյաների համար

Ծրագիրն իրականացվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) աջակցությամբ: Ծագրի տևողությունը՝ 2 ամիս: Այն սկսվել է 2021 թ. մարտի 1-ին և ավարտվել 2021 թ. ապրիլի 30-ին:

Ծրագրի հիմնական նպատակն էր նպաստել Հայաստանում առցանց ապատեղեկատվության դեմ պայքարին: Այդ նպատակին հասնեու համար առանձնացվել են հետևյալ խնդիրները․

  • Տրամադրել պետական կառավարման մարմինների և ԱԺ պաշտոնյաներին մեդիագրագիտության և փաստերի ստուգման բազային գիտելիք և հմտություններ։
  • Աջակցել պետական պաշտոնյաներին ճշգրիտ և վստահելի տեղեկատվություն որոնելու, ստանալու և տարածելու գործում։

Ծրագրի շրջանակում

  • մշակվել է «Փաստերի ստուգումը պաշտոնյաների համար» վերապատրաստման դասընթացի ծրագիր,
  • կազմակերպվել և անցկացվել է մեդիագրագիտության և փաստերի ստուգման թեմայով ուսումնական աշխատաժողովների շարք պետական կառավարման 100  պաշտոնյաների, Ազգային ժողովի պատգամավորների և ԱԺ աշխատակազմի 20 ներկայացուցիչների համար:

Ծագրի հիմնական արդյունքը պետական պաշտոնյաների՝ փաստերի ստուգման և ապատեղեկատվության դեմ պայքարի կարողությունների զարգացումն է: Նրանց տրամադրվել է տեղեկություններ՝ ինչպես խուսափել կեղծ լուրերի տարածումից, ինչը կօգնի պարզ գործնական գիտելիքներն օգտագործել ապատեղեկատվության շղթան ճեղքելու համար:

Skip to content