Ծրագրեր

Ծրագրեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ռազմավարական հաղորդակցությունների աջակցության ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը՝ ներդնելու արդյունավետ, արդիական, տվյալահենք և քաղաքացիակենտրոն ռազմավարական հաղորդակցության համակարգեր, կարողություններ և գործելակերպ:
Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կողմից;Դիվելոփմենթ Պրոֆեշնլս Ինկ.; կազմակերպության միջոցով։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը պատասխանատու է եղել ծրագրով նախատեսված հաղորդակցման բաղադրիչների համար։ Ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հոկտեմբերին և ավարտվել 2025 թվականի փետրվարին։
Ծրագիրը նպատակն է ուժեղացնել Հայաստանում մեդիա մասնագետների կարողությունները և հմտությունները տեղեկատվության ազատության, անձնական տվյալների պաշտպանության և իրական շահառուների թափանցիկության վերաբերյալ:

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

42. Հայաստանի պետական գնումների մասին օրենսդրության կիրառման գնահատում

Հայաստանում պետական գնումների մասին օրենսդրության կիրառման գնահատումը կատարվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից:
Ծրագիրը ֆինանսավորվել է Բուդապեշտի Բաց հասարակության ինստիտուտ հիմնադրամի կողմից: Ծրագիրը սկսվել է 2016թ.-ին և ավարտվել 2017թ.-ին:
Թափանցիկ պետական գնումների վարկանիշ ծրագիրը իրականացվել է Sեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի կողմից Ուկրաինայի, Ադրբեջանի Թրանսփարենսի ինթերնեշնլ  ՀԿ-ների, Մոլդովայի Էքսպերտ Գրուպ կազմակերպության, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի և Մոլդովայի Հանրային կառավարման երիտասարդ մենեջերների դպրոցի հետ համագործակցության շրջանակներում:
ԻԱԿ-ի կողմից կատարված գնահատման հիմնական արդյունքն այն է, որ համակարգի ուժեղ և թույլ կողմերը, խնդիրները անմիջականորեն կապված են Գնումների մասին օրենքի կիրառության հետ, քանի որ օրենքի պատշաճ մեկնաբանումը կհանգեցնի գնումների ամուր համակարգի, և հակառակը: Հայաստանի Պետական գնումների մասին օրենսդրությունը ընդգրկում է կարգավորման 17 դաշտերի ենթաօրենսդրական ակտեր, որոնք դեռ ընդունված չեն և կարող են էական ազդեցություն ունենալ օրենքի դրույթների կիրառման որակի վրա:
Skip to content