Ծրագրեր

Ծրագրեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ծրագիրն իրականացվել է Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) կողմից: Այն մեկնարկել է 2023 թվականի մարտին և ավարտվել 2024 թվականի հունիսին։
Արցախցի մեդիա ներկայացուցիչների հզորացման ծրագիրը իրականացվում է Լրագրողներ առանց սահմանի (RSF) աջակցությամբ: Այն մեկնարկել է 2023 թվականի նոյեմբերի 15-ին, ավարտվել է 2024 թվականի մարտի 31-ին։
Ծրագիրն իրականացվել է Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ: Այն մեկնարկել է 2023 թվականի հուլիսի 1-ին և ավարտվել 2023 թվականի դեկտեմբերին։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

41. Քաղաքացիական հասարակությունը բաց և հաշվետու Կառավարության համար

Ծրագիրն իրականացվում է Երևանում ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ: Ծրագրի տևողությունը 6 ամիս է (10.06.2016 – 31.01.2017թթ.):

Ծրագրի նպատակներն են.

  • 2016-2018թթ.-ի համար Հայաստանում ծավալել ԲԿԳ Գործողությունների Ծրագիր քաղաքացիական մասնակցության և ներուժի միջոցով: Նպատակ ունի զարգացնել Գործողությունների Ծրագիրը, որը արտացոլում է քաղաքացիական հասարակության կարևորությունն ու կարիքները, և նպաստել Կառավարության գործողությունների թափանցիկությանը:
  • Կառավարության և քաղհասարակության համագործակցության ուժեղացում համախմբման և Հայաստանում ՔՀԿ-ների և լրատվամիջոցների՝ ԲԿԳ գործընթացներում ներգրավածության միջոցով:
  • Մասնակցային և ազդեցիկ Բաց Կառավարման Գործընկերության վերաբերյալ հասարակության իրազեկվածության աճ:

Ծրագրի նպատակներն իրականացնելու համար նախատեսվում են հետևյալ գործողությունները.

  • ԲԿԳ հանրային ֆորում ՔՀԿ-ների և լրատվամիջոցների հետ. իրադարձությունը հարթակ կապահովի քաղհասարակության համար մասնակցելու փաստաթղթի զարգացման գործընթացին և ներկայացնելու իրենց առաջարկություններն ու մտքերը, որոնք հաշվի կառնվեն Կառավարության կողմից:
  • ԲԿԳ քննարկումներ Կառավարության և ՔՀԿ ներկայացուցիչների հետ. քննարկումը կապահովի եզակի ֆորում ՀԿ-ների և Կառավարության միջև կառուցողական երկխոսության համար, որտեղ նրանք ոչ միայն կներկայացնեն իրենց, այլ նաև կներառվեն համատեղ բանավեճի մեջ:
  • Այընտրանքային Գնահատման Զեկույցի զարգացում ԲԿԳ Գործողությունների Երկրորդ Ծրագրի՝ Կառավարության իրագործման վերաբերյալ:
  • Հայաստանում ԲԿԳ-ի վերաբերյալ էլեկտրոնային լրագրի հրատարակում և տարածում. լրագիրը կներառի ԲԿԳ հայաստանյան գործընթացները, ԲԿԳ-ին առընչվող լուրեր և հարցազրույցներ Կառավարության և քաղհասարակության ներկայացուցիչների հետ:
  • ԲԿԳ-ի հարցերին վերաբերող հեռուստատեսային պատմությունների հրապարակում. սկսած 2016թ.-ի հուլիսից 10 րոպե տևողությամբ վիդեոշարք/նյութեր կհրապարակվեն և կցուցադրվեն “Երկիր մեդիա” հեռուստաալիքի “Երկրի շաբաթ” ծրագրի առանձին՝ “Հանրային դիտում” ԲԿԳ հավելվածում:
Skip to content