Ծրագրեր

Ծրագրեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ծրագրի հիմնական նպատակն է բարձացնել շրջանաձև տնտեսության վերաբերյալ հանրային իրազեկության մակարդակը՝ մշակելով բիզնես համայքի իրազեկման, ինչպես նաևՇՏ թեման մեդիա և բարձրագույն կրթական համակարգեր ներմուծելու գորընթացներին օժանդակող տեղեկատվական գործիքակազմ։
Ծրագրի նպատակն է խթանել ԶԼՄ-ների թափանցիկությունը և ամրապնդել վստահելիությունը՝ աջակցելով հայկական լրատվական կազմակերպություններում JTI չափանիշների արդյունավետ ընդունմանը:
Ծրագրի նպատակն է հզորացնել տեղական մասնավոր հատվածի, անկախ մեդիայի, հանրային սեկտորի և այլ շահառուների միջև ռազմավարական համագործակցությունը առողջ տեղեկատվական էկոհամակարգի աջակցման նպատակով։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

37. Ծառայողական մեքենաների հանրային մոնիտորինգի հարթակ

Ծրագիրն իրականացվում է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի տևողությունը 3 ամիս է (2014թ.-ի դեկտեմբեր- 2015 մարտ):

Ծրագրով նախատեսված է ստեղծել պաշտոնական ծառայողական մեքենաների հանրային մոնիտորինգի հարթակ, որը թույլ կտա հայտնաբերել և հանրայնացնել պաշտոնական դիրքի չարաշահման դեպքերը՝ մասնավորապես ծառայողական մեքենաների օգտագործման մասով: Որքանով են հարկատուի միջոցներով պահվող բազմաթիվ ծառայողական մեքենաները ծառայում իրենց անմիջական նպատակին: Արդյոք պաշտոնական դիրքի չարաշահում է, երբ ծառայողական համարներով մեքենաները սպասարկում են դպրոցահասակ երեխաների կամ վարսավիրանոց այցելող կանանց:

Պետհամարանիշներով կարելի է իդենտիֆիկացնել, թե որ գերատեսչությանն է պատկանում էթիկայի նորմերը խախտած պաշտոնյան: Տվյալները կհավաքագրվեն քաղաքացիների կողմից՝բջջային և առցանց հավելվածների միջոցով: Հավաքագրված ինֆորմացիան կհանրայնացվի մամուլի և սոցիալական ցանցերի միջոցով և պարբերաբար կփոխանցվի էթիկայի հանձնաժողով՝ ուսումնասիրելու:

Ծրագրով նախատեսված գործողություններն են.

  1. Ծառայողական մեքենաների մասին տեղեկատվական բազայի մշակում
  2. Մոբայլ հավելվածի և վեբ ինտերֆեյսի մշակում
  3. Մշակված համակարգերի շահագործում
  4. Քաղաքացիների ներգրավում
  5. Գրանցված խախտումների խմբավորում, համակարգում և դրանց փոխանցում էթիկայի հանձնաժողով
  6. Խախտումների վերաբերյալ կայացված որոշումների հրապարակում և հանրային քննարկման մոդերացիա:
Skip to content