Ծրագրեր

Ծրագրեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ծրագրի հիմնական նպատակն է բարձացնել շրջանաձև տնտեսության վերաբերյալ հանրային իրազեկության մակարդակը՝ մշակելով բիզնես համայքի իրազեկման, ինչպես նաևՇՏ թեման մեդիա և բարձրագույն կրթական համակարգեր ներմուծելու գորընթացներին օժանդակող տեղեկատվական գործիքակազմ։
Ծրագրի նպատակն է խթանել ԶԼՄ-ների թափանցիկությունը և ամրապնդել վստահելիությունը՝ աջակցելով հայկական լրատվական կազմակերպություններում JTI չափանիշների արդյունավետ ընդունմանը:
Ծրագրի նպատակն է հզորացնել տեղական մասնավոր հատվածի, անկախ մեդիայի, հանրային սեկտորի և այլ շահառուների միջև ռազմավարական համագործակցությունը առողջ տեղեկատվական էկոհամակարգի աջակցման նպատակով։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

30. Նախընտրական քարոզչության լուսաբանման որակական մոնիտորինգ

Իրականացվել է Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ։

Ծրագրի տեւողությունը` 1 ամիս (ապրիլ 15 – մայիս 15, 2013):

Ինֆորմացիայի ազատության կենտրոնն (ԻԱԿ) իր գործընկեր Կովկասի ինստիտուտ ՀԿ-ի հետ համատեղ իրականացրեց Երևանի 2013թ.-ի Ավագանու ընտրություններին մասնակից կուսակցությունների նախընտրական քարոզարշավի լուսաբանման որակական վերլուծություն: Ծրագիրի նպատակն է եղել պարզել, թե որքանով են առցանց լրատվամիջոցները հնարավորություն տվել ընտրողին կայացնելու իրազեկ որոշումներ:

Ծրագրի նպատակին հասնելու համար ԻԱԿ-ը եւ իր գործընկեր ԿԻ-ը.

  1. իրականցրել են առցանց լրատվամիջոցներով նախընտրական քարոզարշավի լուսաբանման դիսկուրս վերլուծություն,
  2. գնահատել են, թե արդյոք առցանց լրատվամիջոցները հնարավորություն են ունեցել նախընտրական քարոզարշավի ընթացքում ազդել քաղաքացիների՝ գիտակցված ընտրություն կատարելու որոշման վրա:

Որպես ծրագրի արդյունք կազմվել է համապարփակ զեկույց, որը ներկայացվել է շահագրգիռ կողմերին եւ տարածվել առցանց լսարանում:

2013թ.-ի Երևանի ավագանու ընտրարշավի լուսաբանումը առցանց ԶԼՄ-ներում. մշտադիտարկման արդյունքների զեկույց

Skip to content