Ծրագրեր

Ծրագրեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ծրագրի հիմնական նպատակն է բարձացնել շրջանաձև տնտեսության վերաբերյալ հանրային իրազեկության մակարդակը՝ մշակելով բիզնես համայքի իրազեկման, ինչպես նաևՇՏ թեման մեդիա և բարձրագույն կրթական համակարգեր ներմուծելու գորընթացներին օժանդակող տեղեկատվական գործիքակազմ։
Ծրագրի նպատակն է խթանել ԶԼՄ-ների թափանցիկությունը և ամրապնդել վստահելիությունը՝ աջակցելով հայկական լրատվական կազմակերպություններում JTI չափանիշների արդյունավետ ընդունմանը:
Ծրագրի նպատակն է հզորացնել տեղական մասնավոր հատվածի, անկախ մեդիայի, հանրային սեկտորի և այլ շահառուների միջև ռազմավարական համագործակցությունը առողջ տեղեկատվական էկոհամակարգի աջակցման նպատակով։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

27. Փաստաբանների, դատավորների և ԶԼՄ ներկայացուցիչների համար արտահայտվելու ազատության միջազգային չափանիշների իրազեկության խթանում

Ծրագիրն իրականացվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ: Ծրագրի տևողությունը՝ 2 ամիս (հոկտեմբեր – նոյեմբեր 2012 թ.):

Ծրագրի նպատակն է ամրապնդել ԶԼՄ-ներին վերաբերող վեճերի լուծման արտադատական
մեխանիզմները և հասնել ավելի լավ պաշտպանության, ինչպես նաև խթանել Հայաստանում արտահայտվելու ազատությունը:

Ծրագրի շրջանակներում իրականացվել են հետևյալ գործողությունները.

  • Կազմակերպվել է աշխատանքային քննարկում ՀՀ Դատական դեպարտամենտի և ՏՎԽ անդամների մասնակցությամբ,
  • Կազմվել և հրատարակվել է ՏՎԽ-ի կարծիքների երկլեզու ժողովածու,
  • Պատրաստվել և գործարկվել է ՏՎԽ-ի կայքը՝ www.idcarmenia.am,
  • Կազմակերպվել է շնորհանդես և հանրությանը ներկայացվել ՏՎԽ-ի կարծիքների ժողովածուն և ՏՎԽ-ի կայքը:
Skip to content