Ծրագրեր

Ծրագրեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ծրագրի հիմնական նպատակն է բարձացնել շրջանաձև տնտեսության վերաբերյալ հանրային իրազեկության մակարդակը՝ մշակելով բիզնես համայքի իրազեկման, ինչպես նաևՇՏ թեման մեդիա և բարձրագույն կրթական համակարգեր ներմուծելու գորընթացներին օժանդակող տեղեկատվական գործիքակազմ։
Ծրագրի նպատակն է խթանել ԶԼՄ-ների թափանցիկությունը և ամրապնդել վստահելիությունը՝ աջակցելով հայկական լրատվական կազմակերպություններում JTI չափանիշների արդյունավետ ընդունմանը:
Ծրագրի նպատակն է հզորացնել տեղական մասնավոր հատվածի, անկախ մեդիայի, հանրային սեկտորի և այլ շահառուների միջև ռազմավարական համագործակցությունը առողջ տեղեկատվական էկոհամակարգի աջակցման նպատակով։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

24. Ֆոտոցուցահանդես “Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք”

2012թ.-ի մայիսի 3–ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմակերպեց “Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք” ֆոտոցուցահանդեսը՝ հետեւյալ նպատակներով.

  •  Հրավիրել հանրության եւ կառավարության ուշադրությունը մամուլի ազատության եւ տեղեկատվության ազատության հիմնախնդիրների վրա,
  • Նախաձեռնել հանրային բանավեճ ոլորտի հարցերի շուրջ,
  • Պարզել, թե ինչպես են  Հայաստանում իրականացվում տեղեկատվության ազատության եւ արտահայտվելու ազատության իրավունքները:

2012թ.-ի մայիսի 3-ին Երեւանում բացված “Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք” խորագրով ֆոտոցուցահանդեսի նպատակն էր նշանավորել Մամուլի ազատության համաշխարհային օրը: Մեկ շաբաթ տեւած ցուցահանդեսի նպատակն էր նաեւ անդրադառնալ տեղեկատվություն ստանալու իրավունքի խոչընդոտներին ու հնարավորություններին, եւ կառավարությանը, մամուլի ներկայացուցիչներին ու ողջ հասարակությանը հիշեցնել այս իրավունքի իրականացման գործում իրենց դերի մասին:

Ցուցադրված 70 լուսանկարներն ու ծաղրանկարները հրապարակվեցին մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված հատուկ ֆոտոկատալոգում:

Skip to content