Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել հանրային թափանցիկությունն ու հաշվետվողականությունը` խթանելով տեղեկատվության ազատության (ՏԱ) օրենսդրության կիրառումը:
Ծրագրի շրջանակներում իրականացվել են հետեւյալ գործողությունները.
Երկու ուսումնական տեսաֆիլմի նկարահանում, մեկը` պետական պաշտոնյաների համար` նրանց օրենսդրական պարտավորությունների արդյունավետ կատարման մասին, մյուսը` քաղաքացիների համար` ՏԱ օրենսդրության նպատակային օգտագործման մասին:
ՏԱ օրենսդրության մասին մեկնաբանությունների գրքի կազմում և հրատարակում, ներառյալ` օրենսդրական բարեփոխումները:
ՏԱ ամենամյա մրցանակաբաշխության 2010թ. կազմակերպում: