Ծրագրեր

Ծրագրեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ծրագրի նպատակն է հզորացնել տեղական մասնավոր հատվածի, անկախ մեդիայի, հանրային սեկտորի և այլ շահառուների միջև ռազմավարական համագործակցությունը առողջ տեղեկատվական էկոհամակարգի աջակցման նպատակով։
Ռազմավարական հաղորդակցությունների աջակցության ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը՝ ներդնելու արդյունավետ, արդիական, տվյալահենք և քաղաքացիակենտրոն ռազմավարական հաղորդակցության համակարգեր, կարողություններ և գործելակերպ:
Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կողմից;Դիվելոփմենթ Պրոֆեշնլս Ինկ.; կազմակերպության միջոցով։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը պատասխանատու է եղել ծրագրով նախատեսված հաղորդակցման բաղադրիչների համար։ Ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հոկտեմբերին և ավարտվել 2025 թվականի փետրվարին։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

19. Տեղյակ լինելու իրավունք

Ծրագրի նպատակն է տեխնիկական օժանդակությամբ (գնահատում, խորհրդակցություն, փորձագիտություն) աջակցել Փորձագիտական խմբին «Հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը» մշակելիս: Ծրագրի շրջանակներում քայլեր են ձեռնարկվելու ապահովել Փորձագիտական խմբի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջեւ ակտիվ փոխգործակցությունը: Վերոնշյալ նպատակներին հասնելու համար իրականացվելու են հետևյալ գործողությունները` Փորձագիտական խմբին տրամադրվել է տեխնիկական աջակցություն: Իրականացվել է 2003-07թթ հակակոռուպցիոն ռազմավարության իրագործման փուլում ձեռքբերումների գնահատում հետևյալ բնագավառներում` կրթություն, առողջապահություն, դատական և բանկային համակարգեր, հարկային և մաքսային ծառայություններ և այլն: Ծրագրի շրջանակներում տրամադրվել է խորհրդակցություն և փորձագիտություն հակակոռուպցիոն նոր ռազմավարության բովանդակային կողմի զարգացման համար: Հակակոռուպցիոն նոր ռազմավարության զարգացման և իրագործման առաջին փուլում իրականացվել են գործողություններ, որոնք կհեշտացնեին Փորձագիտական խմբի և քաղաքացիական հասարակության միջև փոխգործակցության հաստատմանը:

Skip to content