Ծրագրեր

Ծրագրեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ծրագրի նպատակն է հզորացնել տեղական մասնավոր հատվածի, անկախ մեդիայի, հանրային սեկտորի և այլ շահառուների միջև ռազմավարական համագործակցությունը առողջ տեղեկատվական էկոհամակարգի աջակցման նպատակով։
Ռազմավարական հաղորդակցությունների աջակցության ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը՝ ներդնելու արդյունավետ, արդիական, տվյալահենք և քաղաքացիակենտրոն ռազմավարական հաղորդակցության համակարգեր, կարողություններ և գործելակերպ:
Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կողմից;Դիվելոփմենթ Պրոֆեշնլս Ինկ.; կազմակերպության միջոցով։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը պատասխանատու է եղել ծրագրով նախատեսված հաղորդակցման բաղադրիչների համար։ Ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հոկտեմբերին և ավարտվել 2025 թվականի փետրվարին։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

18. Տեղեկատվության մատչելիությունը համայնքային զարգացման միջոց

Ծրագրի հիմնական խնդիրներն են նպաստել մարդկանց մասնակցությանը համայնքային կառավարման և հանրային խնդիրների լուծման գործընթացներին, ինչպես նաև տեղեկատվության մատչելիության արդյունավետությանը նպաստելու միջոցով խթանել բաց և թափանցիկ կառավարման համակարգի ստեղծմանը:

Ծրագրի նպատակներն են.

ՀՀ բոլոր մարզերում 24 ուսուցումների կազմակերպում` քաղաքացիներին, ՀԿ-ներին, լրագրողներին, իրավաբանական անձանց և պաշտոնյաներին ՀՀ ՏԱ օրենքի դրույթներին ծանոթացնելու և տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկությանն ու հաշվետու լինելուն նպաստելու նպատակով:

22 հեռուստատեսային թոք-շոուների կազմակերպում բոլոր մարզային հեռուստաընկերություններով տեղեկություն ստանալու իրավունքի իրացման մեխանիզմներին ծանոթացնելու և համայնքային խնդիրների լուծմանը մարդկանց մասնակցությունը բարձրացնելու նպատակով:

«Դու տեղյակ լինելու իրավունք ունես» տեղեկագրի եւ դատական նախադեպերի ժողովածուի հրատարակում:

Կենտրոնի 11 մարզային իրավաբանների միջոցով համայնքների բնակիչներին անվճար իրավաբանական խորհրդատվության տրամադրում, դատարաններում նրանց շահերի պաշտպանություն:

Դատական նախադեպերի ստեղծում` ՏԱ օրենքի արդյունավետ կիրառումն ապահովելու նպատակով:

ՏԱ ենթաօրենսդրական ակտերի եւ ՏԱ օրենսդրության բարեփոխմանն ուղղված փաթեթի մշակում եւ ընդունմանն ուղղված լոբբինգ:

Skip to content