Ծրագրեր

Ծրագրեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ռազմավարական հաղորդակցությունների աջակցության ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը՝ ներդնելու արդյունավետ, արդիական, տվյալահենք և քաղաքացիակենտրոն ռազմավարական հաղորդակցության համակարգեր, կարողություններ և գործելակերպ:
Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կողմից;Դիվելոփմենթ Պրոֆեշնլս Ինկ.; կազմակերպության միջոցով։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը պատասխանատու է եղել ծրագրով նախատեսված հաղորդակցման բաղադրիչների համար։ Ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հոկտեմբերին և ավարտվել 2025 թվականի փետրվարին։
Ծրագիրը նպատակն է ուժեղացնել Հայաստանում մեդիա մասնագետների կարողությունները և հմտությունները տեղեկատվության ազատության, անձնական տվյալների պաշտպանության և իրական շահառուների թափանցիկության վերաբերյալ:

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

17. «Տեղեկատվության ազատության վերաբերյալ վերապատրաստման դասընթաց հասարակայնության հետ կապերի պատասխանատու քաղաքացիական ծառայողների համար»

Ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանում տեղեկատվության մատչելության առավել բարձր մակարդակի ապահովմանը և ՀՀ պետական մարմինների աշխատանքի թափանցիկության ու պատասխանատվության բարձրացմանը` հասարակությանը տեղեկատվությամբ ապահովելու միջոցով:

Նշված նպատակներն իրականացնելու համար կիրականացվեն հետևյալ գործողությունները`

  • Կազմել ՀՀ քաղաքացիական ծառայության համակարի համապատասխան մարմինների հասարակայնության հետ կապերի պատասխանատուների համար նախատեսված` ՏԱ հարցերով վերապատրաստման դասընթացի ծրագիր և համապատասխան նյութերի փաթեթ;
  • Պատրաստել ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի մարմինների հասարակայնության հետ կապերի պատասխանատուների պաշտոնի անձնագրերի լրամշակված տարբերակը, որոնցում ամրագրված կլինեն տեղեկատվության ազատության ոլորտում նրանց գործառույթները և պարտականությունները:
  • Անցկացնել վերապատրաստման դասընթացներ ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի 41 մարմինների հասարակայնության հետ կապերի պատասխանատուների համար:
  • Հրատարակել ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի մամլո քարտուղարների համար նախատեսված ՏԱ ուղեցույց:

Ծրագրի արդյունքներն են`

ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի մարմինների` ներառյալ 10 մարզպետարանների, հասարակայնության հետ կապերի մոտ 90 պատասխանատուներ ձեռք են բերել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կիրառման համար անհրաժեշտ գործնական գիտելիքներ և փորձ:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը (ՔԾԽ) ՏԱ հարցերով վերապատրաստման դասընթացներն իր որոշմամբ պաշտոնապես ընդգրկել է հասարակայնության հետ կապերի պատասխանատու քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասընթացների ծրագրում` ապահովելով սույն ծրագրի արդյունքների շարունակականությունը:

ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի մարմինների հասարակայնության հետ կապերի պատասխանատուների պաշտոնի անձնագրերը լրամշակվել են և դրանցում սահմանվել այդ պատասխանատուների գործառույթներն ու պարտականությունները ՏԱ ոլորտում:

Պատրաստվել է ՏԱ ուղեցույց և բաժանվել պետական գերատեսչությունների հասարակայնության հետ կապերի պատասխանատուներին:

Skip to content