Ծրագրեր

Ծրագրեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ծրագրի նպատակն է հզորացնել տեղական մասնավոր հատվածի, անկախ մեդիայի, հանրային սեկտորի և այլ շահառուների միջև ռազմավարական համագործակցությունը առողջ տեղեկատվական էկոհամակարգի աջակցման նպատակով։
Ռազմավարական հաղորդակցությունների աջակցության ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը՝ ներդնելու արդյունավետ, արդիական, տվյալահենք և քաղաքացիակենտրոն ռազմավարական հաղորդակցության համակարգեր, կարողություններ և գործելակերպ:
Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կողմից;Դիվելոփմենթ Պրոֆեշնլս Ինկ.; կազմակերպության միջոցով։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը պատասխանատու է եղել ծրագրով նախատեսված հաղորդակցման բաղադրիչների համար։ Ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հոկտեմբերին և ավարտվել 2025 թվականի փետրվարին։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

32. Տեղեկատվության մատչելիությունը համայնքային մասնակցության համար

Ծրագրի հիմնական խնդիրներն են նպաստել մարդկանց մասնակցությանը համայնքային կառավարման և հանրային խնդիրների լուծման գործընթացներին, ինչպես նաև տեղեկատվության մատչելիության արդյունավետությանը նպաստելու միջոցով խթանել բաց և թափանցիկ կառավարման համակարգի ստեղծմանը:

Ծրագրով նախատեսված է իրականացնել հետեւյալ գործողությունները.

  1. Տեղեկություն ստանալու հարցումներին ընթացք տալու էլեկտրոնային մեխանիզմների ներդրում 3 մարզպետարաններում եւ 2 քաղաքներում։
  2. Տարբեր խմբերի ուսուցում տեղեկատվության ազատության օրենսդրության վերաբերյալ։
  3. Ռազմավարական դատական գործերի ստեղծում։
  4. Ոչ ֆորմալ ուսումնական կենտրոնի հիմնադրում:
  5. Սեփական նախաձեռնությամբ տեղեկությունների հրապարակման մեխանիզմների բարելավում:
  6. Հասարակության ակտիվության բարձրացում:
  7. Հանրային քարոզարշավ եւ դատական նախադեպերի ստեղծում:
  8. Նպաստել Բաց կառավարման համագործակցության միջազգային նախաձեռնության Հայաստանի գործողությունների պլանի պատշաճ իրականացմանը եւ իրականացնել կիրառման արդունավետության դիտարկում:
  9. Կայունության պլանի մշակում:

Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ։ Ծրագրի տեւողությունը 5 տարի է (ապրիլ 20, 2008- հոկտեմբեր 31, 2013)։

Skip to content