Ծրագրեր

Ծրագրեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ծրագրի նպատակն է հզորացնել տեղական մասնավոր հատվածի, անկախ մեդիայի, հանրային սեկտորի և այլ շահառուների միջև ռազմավարական համագործակցությունը առողջ տեղեկատվական էկոհամակարգի աջակցման նպատակով։
Ռազմավարական հաղորդակցությունների աջակցության ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը՝ ներդնելու արդյունավետ, արդիական, տվյալահենք և քաղաքացիակենտրոն ռազմավարական հաղորդակցության համակարգեր, կարողություններ և գործելակերպ:
Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կողմից;Դիվելոփմենթ Պրոֆեշնլս Ինկ.; կազմակերպության միջոցով։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը պատասխանատու է եղել ծրագրով նախատեսված հաղորդակցման բաղադրիչների համար։ Ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հոկտեմբերին և ավարտվել 2025 թվականի փետրվարին։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

3. Տեղեկատվության ազատությունը ՀՀ-ում

Ծրագիրն իրականացվել է Եվրասիա հիմնադրամի աջակցությամբ ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցներով:

2001թ. օգոստոս – 2002թ. հունվար

Վերոնշյալ ծրագրի ընթացքում իրականացվել են հետևյալ գործողությունները.

1. Քաղաքացիներին, ՀԿ-ներին, ժուռնալիստներին, ինչպես նաև օրենսդիր, գործադիր և դատական մարմինների ներկայացուցիչներին տեղեկատվություն ստանալու իրավունքի իրականացման մեխանիզմների վերաբերյալ իրավական խորհրդատվության տրամադրում,
2. Տեղեկատվություն տրամադրելուց անօրինական կերպով հրաժարվելու ցանկացած դեպքի լուսաբանում ԶԼՄ-ներով,
3. ՏԱ խնդիրների վերաբերյալ  լայնածավալ քարոզարշավի իրականացում` թոք-շոուների, հոդվածների, ռադիոհաղորդումների և այլ միջոցներով,
4. Ժուռնալիստների համար ուսուցումների կազմակերպում ՏԱ ոլորտում նրանց գիտելիքներն ավելացնելու նպատակով:

Skip to content