Ռազմավարական Ուղղություններ

Ռազմավարական Ուղղություններ

ՏԱ կրթական կենտրոնում վերապատրաստվեց 137 համայնքային ծառայող

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ՏԱ կրթական կենտրոնում վերապատրաստվեց 137 համայնքային ծառայող

2011թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Տեղեկատվության ազատության կրթական կենտրոնում 137 համայնքային ծառայող ստացել է գիտելիք տեղեկատվության ազատության և միջանձնային հարաբերությունների վերաբերյալ:

Վերապատրաստման դասընթացներին մասնակցում էին Կոտայքի, Արագածոտնի և Արարատի մարզերի տարբեր համայնքների համայնքային ծառայողներ: Դասընթացներն իրականացվում են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 129-Ա հրամանով հաստատված «Միջանձնային հարաբերությունները, տեղեկատվության ազատությունը և հասարակայնության հետ կապերի ապահովումը տեղական ինքնակառավարման համակարգում» վերապատրաստման ծրագրով: Յուրաքանչյուր դասընթաց տևում է 3 օր: Դասընթացն ավարտելուց հետո մասնակիցներին շնորհվել են պետական վկայականներ:

Ի տարբերություն քաղծառայողների, համայնքային ծառայողներն ավելի քիչ էին տեղեկացված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքից, և այս դասընթացը, նրանց իսկ խոսքերով, շատ կարևոր էր և արդյունավետ, քանի որ «ՏԱ մասին օրենքի իմացությամբ իրենք առավել պաշտպանված կլինեն աշխատավայրում»:

Նշենք, որ Տեղեկատվության ազատության կրթական կենտրոնը հիմնադրվել է 2010 թվականի նոյեմբերի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագրի շրջանակում: 2010-2011թթ.. կրթական կենտրոնում վերապատրաստվել է 301 քաղաքացիական ծառայող:

Skip to content