Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԻԱԿ նախագահն անդրադարձել է սոցիալական հարթակներում լրագրողների անվտանգությանը

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ու Տեղեկատվության և ժողովրդավարության ֆորումի համագործակցությամբ կազմակերպված քննարկմանը ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը անդրադարձել է սոցիալական հարթակներում լրագրողների անվտանգությանը։ 

ԻԱԿ նախագահը ներկայացրել է լրագրողների նկատմամբ աճող սպառնալիքները, մանիպուլացված բովանդակության և արհեստական բանականության (ԱԲ) գործիքների միջոցով տարածվող ապատեղեկատվության վտանգները, տեխնոլոգիական ընկերությունների կողմից տվյալների մենաշնորհացման խնդիրները և այլն։

Շուշան Դոյդոյանը ներկայացրել է մի շարք լուծումներ՝ ուղղված լրագրողների պաշտպանվածության և մեդիակայունության ապահովմանը։ Դրանց թվում են՝ կրթական, իրավական և կարգավորող բարեփոխումները, մեդիայի ֆինանսական կայությունը, փաստերի ստուգման նախաձեռնությունների ուժեղացումը, lրագրողների տվյալների պաշտպանության մեխանիզմների զարգացումը և այլն։

Քննարկմանը Շ․Դոյդոյանը առաջարկել է թիրախավորված ոտնձգությունների և կիբերհարձակումների ենթարկված լրատվամիջոցների ներկայացուցիչների համար ստեղծել Անվտանգության հիմնադրամ, որը ֆինանսական և իրավական աջակցություն կտրամադրի լրագրողներին:

ԻԱԿ նախագահի ելույթն ամբողջությամբ (անգլերենով)՝ այստեղ։ 

 

Skip to content