Ռազմավարական Ուղղություններ

Ռազմավարական Ուղղություններ

Մեկնարկել են քաղծառայողների վերապատրաստման դասընթացները

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Մեկնարկել են քաղծառայողների վերապատրաստման դասընթացները

2011թ. մարտի 14-ից Տեղեկատվության ազատության ոչ ֆորմալ կրթական կենտրոնում մեկնարկել են քաղծառայողների վերապատրաստման դասընթացները: Դասընթացները եռօրյա են, ավարտին մասնակիցներին տրվելու են պետական նմուշի վկայականներ:

Մինչ 2011թ. հունիսի 8-ը Տեղեկատվության ազատության ոչ ֆորմալ կրթական կենտրոնում վերապատրաստվելու է 200 քաղծառայող: Վերապատրաստման դասընթացներին մասնակելու են քաղծառայողներ ՀՀ նախարարություններից, կառավարությանն առընթեր մարմիններից, մարզպետարաններից, քաղծառայության խորհրդից, կենտրոնական ընտրական հանձնաժողովից, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից:

Բանախոսներն են ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը /թեմա` Կոմունիկացիայի կառուցվածքը. Դժգոհ մասնակիցների հետ աշխատանքի մեթոդները. Քաղաքացիների սպասարկում/, ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի գիտակրթական վարչության պետ Գեղամ Սարգսյանը /թեմա` Միջանձնային հարաբերությունների տեսակները. Ղեկավար-ենթակա հարաբերություններ. Միջանձնային հարաբերություններն աշխատավայրում/, “Հայ պետական ծառայողների միություն” ՀԿ-ի նախագահ Վաչե Քալաշյանը /թեմա` Էթիկա հասկացությունը, ՀՀ Ազգային Ժողովի եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Մարինե Հակոբյանը /թեմա` Ի՞նչ է տեղեկատվությունը եւ տեղեկատվության ազատությունը. Տեղեկատվության ազատության իրավական հենքը. Տեղեկատվության տրամադրման օբյեկտներն ու սուբյեկտները/, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Գեւորգ Հայրապետյանը /թեմա` Տեղեկատվության ստանալու եւ տրամադրելու եղանակները. Տեղեկատվության տրամադրման մերժման հիմքերը. Բողոքարկում եւ Տեղեկություն ստանալու իրավունքի խախտման պատասխանատվությունը/:

Skip to content