Ռազմավարական Ուղղություններ

Ռազմավարական Ուղղություններ

Տեղեկատվության ազատության կրթական կենտրոնի առաջին շրջանավարտները

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Տեղեկատվության ազատության կրթական կենտրոնի առաջին շրջանավարտները

Պետական կառավարման համակարգի 15 ներկայացուցիչ հաջողությամբ ավարտեց “Ամբողջականության հիմունքները, Տեղեկատվության ազատությունը եւ հասարակության հետ կապերի ապահովումը կառավարման համակարգում” վերապատրաստման դասընթացը, որն իրականացվում է ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի, “Հայ պետական ծառայողների միություն” ՀԿ-ի և “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” ՀԿ-ի կողմից` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական օժանդակությամբ: Առաջին եռօրյա դասընթացին մասնակցել են ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի, ՀՀ գյուղատնտեսության եւ քաղաքաշինության նախարարության, ինչպես եւ ՀՀ մի շարք մարզպետարանների  աշխատակիցներ:

Բանախոսներն են.
  •  ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը (թեմա` Կոմունիկացիայի կառուցվածքը. Դժգոհ մասնակիցների հետ աշխատանքի մեթոդները. Քաղաքացիների սպասարկում),
  • ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի գիտակրթական վարչության պետ Գեղամ Սարգսյանը (թեմա` Միջանձնային հարաբերությունների տեսակները. Ղեկավար-ենթակա հարաբերություններ. Միջանձնային հարաբերություններն աշխատավայրում),
  •  “Հայ պետական ծառայողների միություն” ՀԿ-ի նախագահ Վաչե Քալաշյանը (թեմա` Էթիկա հասկացությունը. Օրենսդրության եւ էթիկական չափումների փոխհարաբերությունները. Բարոյականության հիմնախնդիրները պետական ծառայությունում. Կոռուպցիա հասկացությունը եւ պետական կառավարման համակարգում կոռուպցիայի ընկալման մակարդակը),
  • ՀՀ Գլխավոր դատախազի մամլո խոսնակ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Սոնա Տռուզյանը (թեմա` Կառավարչական հմտություններ. Հանրային կապեր. Քաղաքացիների հետ անմիջական շփումը. Հանրային հանդիպումներ եւ ժողովներ. Հեռախոսային զանգեր. Հասարակության հետ անուղակի հաղորդակցություն),
  • ՀՀ Ազգային Ժողովի եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Մարինե Հակոբյանը (թեմա` Ի՞նչ է տեղեկատվությունը եւ տեղեկատվության ազատությունը. Տեղեկատվության ազատության իրավական հենքը. Տեղեկատվության տրամադրման օբյեկտներն ու սուբյեկտները),
  • Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Գեւորգ Հայրապետյանը (թեմա` Տեղեկատվության ստանալու եւ տրամադրելու եղանակները. Տեղեկատվության տրամադրման մերժման հիմքերը. Բողոքարկում եւ Տեղեկություն ստանալու իրավունքի խախտման պատասխանատվությունը):
Վերապատրաստման դասընթացները տեղի են ունենալու 2010թ. նոյեմբերի 22-ից 2012թ. ապրիլի 22-ը: Յուրաքանչյուր դասընթաց կտեւի 3 օր:
Skip to content