Ռազմավարական Ուղղություններ

Ռազմավարական Ուղղություններ

Մարզպետարաններում արդեն գործում է «Mulberry» համակարգը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Մարզպետարաններում արդեն գործում է «Mulberry» համակարգը

Հայաստանի բոլոր մարզպետարաններում մարտի 1-ից գործելու է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Mulberry» համակարգը: Այսուհետ մարզպետարանների թե ներքին եւ թե արտաքին բոլոր գրագրությունները կատարվելու են էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության նշյալ համակարգի ներդրումը մարզպետարաններում նորույթ է, այդ իսկ պատճառով էլ փետրվարի 26-27-ին, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ Աղվերանում կազմակերպել էր աշխատանքային քննարկում` “Հրապարակայնության ապահովվումը պետական կառավարման համակարգում” թեմայով:

Հանդիպման նպատակն էր կանխատեսել, թե ինչ խնդիրներ կարող են ծագել «Mulberry»-ի գործարկման ընթացքում եւ կանխել դրանք Այն օգնում է ապահովել քաղաքացիների կողմից պետական կառավարման մարմիններին ուղղված դիմումների ընթացքին առցանց հետեւելու հնարավորություն, դիմումների շարժի ընթացքում, տվյալ դիմումով զբաղվող պաշտոնյայից անմիջական տեղեկատվություն ստանալու հնարավորություն, ինչպես նաեւ`առանց պետական մարմին այցելելու՝ դիմումի պատասխանը առցանց ստանալու հնարավորություն:

«Mulberry» Էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգով առանց դժվարության քաղաքացիները կարող են հետեւել իրենց դիմումներին. դիմումների գրանցման ժամանակ քաղաքացիներին տրամադրվում է «ՀՍԿԻՉ ՀԱՄԱՐՆԵՐՈՎ» ստացականներ՝ դիմումների ընթացքին առցանց հետեւելու համար անհրաժեշտ տեղեկատվությամբ եւ ինտերնետ կայքերում տեղակայված «ՀԵՏԵՎԵՔ ՁԵՐ ԴԻՄՈՒՄՆԵՐԻՆ» բաժնի միջոցով քաղաքացիները ցանկացած պահի կարող են տեղեկանալ, թե ինչ ընթացքում է գտնվում իրենց դիմումը:

“Նոր տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է տեղեկատվության ազատությանը: Եթե նախկինում թղթային էր տեղեկատվությունը, դրանց “մոտենալը” բավականին դժվարություններ էր առաջացնում, ապա «Mulberry»” համակարգի ներդրմամբ արդեն տեղեկատվության ազատության մատչելիությունն ապահովված է”,-նշեց ՀՀ ՏԿՆ Ինֆորտեխնելոգիաների, տվյալների բազաների եւ կապի վարչության պետ Սուրեն Կոշեցյանը:

Միջոցառումն իրականացվեց ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ “Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց” ծրագրի շրջանակում:

Skip to content