Ռազմավարական Ուղղություններ

Ռազմավարական Ուղղություններ

ՏԱ մատչելիություն նաեւ հաշմանդամների համար

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ՏԱ մատչելիություն նաեւ հաշմանդամների համար

Դեկտեմբերի 4-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հաշմանդամություն ունեցող անձանց համար կազմակերպել էր ուսուցում` “Ինչպես ստանալ տեղեկատվություն սոցիալական ներառման ճանապարհին” թեմայով: Քննարկմանը մասնակցում էին 50-ից ավելի անձինք, այդ թվում եւ` հաշմանդամություն ունեցող անձանց ծնողներ:

ԱԺ եւ ԻԱԿ փորձագետ Մարինե Հակոբյանը ներկաներին ներկայացրեց սոցիալական ներառումը եւ տեղեկատվության ազատության իրավունքից օգտվելու անհրաժեշտությունը: “Սոցիալական ներառումը ենթադրում է հաշմանդամություն ունեցող անձի հավասար ներգրավվածությունը եւ ակտիվ մասնակցությունը հասարակական կյանքին”:

“Տեղեկատվության ազատության իրավունքը ձեզ համար երկակի նշանակություն ունի. նախ` դուք բոլորին հավասար իրավունքներ ունեք փնտրել եւ ստանալ ցանկացած տեղեկատվություն, երկրորդ` ստացված տեղեկատվությունը կարող է մատչելի չլինել, հետեւաբար դուք պետք է նաեւ հնարավորություն ունենաք ստացված, տրամադրված կամ ձեռք բերված տեղեկությունն ընկալել, տիրապետել եւ օգտագործել”:-մասնակիցներին մեկնաբանեց Մ. Հակոբյանը:

ԻԱԿ փորձագետը նաեւ մանրամասնեց, թե ով կարող է լինել տեղեկատվություն տնօրինող, ում պետք է դիմել տեղեկություն ստանալու հարցով, ինչպես դիմել եւ ինչ ժամկետներում ստանալ, չտրամադրման դեպքում ինչպես եւ ում բողոքարկել եւ այլն:

Փորձագետ Մ. Հակոբյանը թվարկեց հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ պարտադիր հրապարակման ենթակա սոցիալական տեղեկությունների ցանկը: Այնուհետեւ հարց ու պատասխանի միջոցով քննարկվեցին այն խնդիրները, որոնք ծագել են տեղեկություն ատանալու ճանապարհին:

Քննարկման ընթացքում հնչող հարցերը հիմնականում վերաբերում էին տեղեկատվության մատչելիությանը, քանի որ հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց  համար տեղեկատվությունը նախ եւ առաջ պետք է լինի մատչելի եւ հասանելի:  Մ. Հակոբյանը կոչ արեց ներկաներին տեր լինել սեփական իրավունքներին, իսկ տեղեկատվություն փնտրելիս` օգտվել ՏԱ օրենքից:

Միջոցառումն իրականացվեց ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ “Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց” ծրագրի շրջանակում:

Skip to content