Ռազմավարական Ուղղություններ

Ռազմավարական Ուղղություններ

ԻԱԿ-ն այս անգամ Գեղարքունիքի մարզում էր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԻԱԿ-ն այս անգամ Գեղարքունիքի մարզում էր

Մայիսի 8-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Գեղարքունիքի մարզի քաղաքացիական հասարակության եւ ՏԻՄ ներկայացուցիչների համար “Ինչպես օգտագործել “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքը” թեմայով 2 ուսուցում էր կազմակերպել:Առաջին հանդիպմանը մասնակցում էր մարզի քաղաքացիական հասարակության 36 ներկայացուցիչ` մեծիմասամբ ուսանողներ: ԻԱԿ եւ ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանը երիտասարդներին տեղեկացրեց, որ իրավունքի իրականացումը սկսվում է տեղեկատվություն ունենալուց: Նաեւ մանրամասնեց, թե ինչ է տեղեկատվության ազատությունը, ինչպես պետք է օգտվել այդ ազատությունից եւ իրավունքից, ինչպես նաեւ` տեղեկատվություն ստանալու կարգը, ժամկետները, մերժման հիմքերը եւ այլն: Բանախոսը երիտասարդներին ներկայացրեց ուսումը եւ աշխատանքը համատեղելու, մասնագիտական աշխատանքի տեղավորման հնարավորությունների, ուսանողների եւ ուսումնական հաստատության այլ սուբյեկտների իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ տեղեկատվություն: Երիտասարդներին ավելի շատ հետաքրքրում էր կրթության եւ աշխատանքի հետ կապված տեղեկատվության ազատության խնդիրները:

Նույն օրը ԻԱԿ-ը կազմակերպեց մեկ այլ քննարկում Գեղարքունիքի մարզի ՏԻՄ ներկայացուցիչների համար` Ինչպես կիրառել ՏԱ մասին օրենսդրությունը թեմայով: Փորձագետ Մարինե Հակոբյանը ներկաներին մանրամասնեց ՏԱ օրենքը. տեղեկատվության դասակարգման, մշակման, պահպանման կարգը, պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվության ցանկը, տեղեկատվություն ստանալու հարցումների մերժումների ցանկը եւ այլն:

Հանդիպմանը ներկա Գեղարքունիքի փոխմարզպետ Արթուր Ղուկասյանը կարեւորեց նման հանդիպումը` տեղեկացնելով, որ մարզպետարան դիմող քաղաքացիների բողոքների 80 տոկոսը տեղեկատվության պակասի արդյունք է: “ՏԱ օրենքի իմացությունը, համայնքապետերի գործունեության կառուցումը տեղեկատվության ազատության չափանիշներին համապատասխան կնպաստի ամբողջ մարզի բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը”,- հավելեց փոխմարզպետը: ԻԱԿ փորձագետն էլ հանդիպման մասնակիցներին պարզաբանեց, որ հրապարակման ենթակա տեղեկատվությունը յուրաքանչյուրինն է` անկախ նրանից, թե այդ անձը բնակվում է տվյալ համայնքում, թե` ոչ:

“Տեղեկատվության տրամադրումը չպետք է լինի ըստ ցանկության, այն օրենքի հստակ պահանջ է”,- ներկաներին մեկ անգամ եւս հիշեցրեց փոխմարզպետ Ա. Ղուկասյանը:

Միջոցառումներն իրականացվեցին ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ “Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց” ծրագրի շրջանակում:

Skip to content