Ռազմավարական Ուղղություններ

Ռազմավարական Ուղղություններ

Քաղաքացիների ակտիվությունը նպաստում է պաշտոնյաների հրապարակային աշխատանքին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Քաղաքացիների ակտիվությունը նպաստում է պաշտոնյաների հրապարակային աշխատանքին

Երբ ՀԿ-ներն ակտիվ են գործում, քաղաքացիներն իրազեկ են, պաշտոնյաները սկսում են ավելի հետեւողական ու հրապարակային աշխատել: Այս մտքով սկսվեց Արմավիրի մարզում օգոստոսի 22-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Ինչպես կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով ուսուցումը, որին մասնակցում էին թվով 17 ՀԿ-ներ, ԶԼՄ-ի ներկայացուցիչներ եւ շահառուներ: ԱԺ եւ ԻԱԿ փորձագետ Մարինե Հակոբյանը ՏԱ օրենքի կիրառման հարցում կարեւորեց ներկաների ակտիվությունը, քանի որ քաղաքացիական հասարակության ձեւավորման պարագայում միայն կարող է օրենքը լիարժեք կիրառվել: Քննարկման մասնակիցներին մանրամասնվեց օրենքն ամբողջությամբ, թվարկվեց պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվության ցանկը, մերժման հիմքերը, բողոքարկման կարգը եւ այլն: Փորձագետ Մարինե Հակոբյանը տեղեկացրեց, որ պետական մարմինները պարտավոր են հրապարակել ոչ միայն իրենց որոշումները, այլեւ դրանց նախագծերը: ՏԱ օրենքի այս պահանջը ներկաների հավաստմամբ չի գործում Արմավիրի մարզում: Համենայն դեպս, այդպես փաստեցին ներկաները: Երբ փորձագետ Մ. Հակոբյանը թվարկում էր պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվության ցանկը, շրջակա միջավայրի վրա ներգործության վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելու պարտադիր պայմանը բացատրելիս որպես օրինակ նշեց, որ Արմավիրի մարզում գործող ՀԱԷԿ-ը պարտավոր է նմանօրինակ տեղեկատվություն տրամադրել: Քննարկման մասնակիցները, սակայն, փաստեցին, որ դա չի իրականացվում: Ի դեպ, սա նաեւ Օրհուսի կոնվենցիայի պահանջ է: Միջոցառումն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ «Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագրի շրջանակում:

Skip to content