Ռազմավարական Ուղղություններ

Ռազմավարական Ուղղություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ՏԱ օրենքն օգնում է չհիմնավորել տեղեկատվություն ստանալու հարցումը

Օգոստոսի 15-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում հասարակական կազմակերպությունների եւ լրագրողների համար տեղի ունեցավ «Ինչպես կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով ուսուցում, որը կազմակերպել էր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն:Քննարկումն ընթացավ բավականին հետաքրքիր, քանի որ լրագրողներն իրենց ամենօրյա աշխատանքով ամենահաճախն են առնչվում տեղեկատվության ազատությանը: Սակայն նրանցից քչերն են տեղեկատվություն փորձում ստանալ ՏԱ օրենքի շրջանակներում: ԱԺ եւ ԻԱԿ փորձագետ Մարինե Հակոբյանը ներկաներին նախ մանրամասն ծանոթացրեց ՏԱ օրենքի հետ, ինչպես նաեւ ներկայացրեց մի քանի օրինակներ, երբ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն տեղեկատվություն փորձել է ստանալ դատարանի միջոցով: «Լրագրողներն ամենահետեւողականը պետք է լինեն տեղեկատվություն ստանալու հարցում` ընդհուպ մինչեւ դատական կարգով ստանալը: Դատական նախադեպերը սթափեցնող ազդեցություն են ունենում պետական մարմինների վրա, որի արդյունքում ավելի է հեշտանում տեղեկատվության ստացումը»: Լրագրողները տեղեկատվություն փնտրելիս ամենահաճախը բախվում են այն խնդրին, որ պետք է մեկնաբանեն եւ հիմնավորեն, թե ինչի համար են փնտրում տվյալ տեղեկատվությունը: ԻԱԿ փորձագետը նման դեպքերում խորհուրդ տվեց հղում կատարել ՏԱ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ կետին, համաձայն որի «դիմողը պարտավոր չէ հիմնավորել հարցումը»: Քննարկման ժամանակ նաեւ անդրադարձ եղավ հակակոռուպցիոն խնդրին, որում նշանակալի դերակատարում ունի տեղեկատվության ազատությունը: Երբ պետական եւ ոչ պետական, հանրային նշանակություն ունեցող կառույցներն աշխատում են բաց ու թափանցիկ, այդ ժամանակ նվազում են նաեւ կոռուպցիոն ռիսկերը: Ըստ փորձագետ Մարինե Հակոբյանի` «ինֆորմացիայի ազատությունը դա լիրիկա չէ, այլ կազմակերպված աշխատանք»: Միջոցառումն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ «Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագրի շրջանակում:
Skip to content