Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նախաձեռնել է ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ խորագրով հեռուստատեսային հարցազրույցների շարք, որը հեռարձակվել է Ֆակտոր ԹիՎի-ով։ Իրական շահառուների թափանցիկության թեմայով հարցազրույցների շարքը պատրաստվել է Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ իրականացվող «Ապատեղեկատվության դեմ պայքար մասնավոր հատվածում» ծրագրի շրջանակում։
- Բաց կառավարում #1 – Կոռուպցիոն գործերի 70%-ում կան «անանուն» շահառուներով ընկերություններ․ դրանք այսուհետ կբացահայտվեն․Շուշան Դոյդոյան
- Բաց կառավարում #2 – Եթե քաղաքական գործիչը բիզնես անի, իրավապահները դա կտեսնեն իրական շահառուների հայտարարագրերում․Տաթև Մկրտչյան
- Բաց կառավարում #3 – Կառավարությունը միայնակ չի կարող պարզել իրական շահառուներին, պետք է ՔՀԿ-ի և լրագրողների օգնությունը․Լիլիյա Աֆրիկյան
- Բաց կառավարում #4 – Ամենաթեժը հանքերում մասնաբաժինների բացահայտման հարցն էր․ Լուսինե Թովմասյան
- Բաց կառավարում #5 – Ի՞նչ է 30-100 հազարը մետաղահանքի համար․ տուգանքը կմուծեն, կթաքցնեն իրական շահառուներին․ Նազելի Վարդանյան
- Բաց կառավարում #6 – Մարդիկ ձևական սեփականատեր են նշվում 1000-ավոր ընկերություններում. պետությունը պետք է գործի․Մկրտիչ Կարապետյան
- Բաց կառավարում #7 – Իրավապահները կարող են բացահայտել օֆշոր-սխեմաները, և դա դաս է կեղծ տվյալներ ներկայացնողների համար․ Հովհաննես Հարությունյան
- Բաց կառավարում #8 – Շատերը տեղյակ չէին, որ պետք է ներկայացնեն իրական շահառուներին․ վարույթներ և նախազգուշացումներ կան․ Հռիփսիմե Իսկանդարյան
- Բաց կառավարում #9 – Եթե արգելք չկա՝ պաշտոնյայի բիզնեսը մասնակցում է այդ ոլորտի գնումներին, դառնում է թափանցիկ կոռուպցիա․ Սոնա Այվազյան
- Բաց կառավարում #10 – Հայաստանում խոշոր բաժնետերերը ներկա են բիզնեսի բոլոր օղակներում․ բիզնեսի համար դա վնաս է․ Նարինե Մելիքյան