Հրապարակումներ

Հրապարակումներ

ՀՀ Նախագահի աշխատակազմը 500 մլն ՀՀ դրամ է հատկացրել 31 հասարակական կազմակերպության

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ՀՀ Նախագահի աշխատակազմը 500 մլն ՀՀ դրամ է հատկացրել 31 հասարակական կազմակերպության

2013թ.-ի մարտի 20-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ կառավարությանը եւ ստացել է տեղեկություններ 2010-2012թ.թ.-ին ՀՀ պետական բյուջեից ՀԿ-ներին տրամադրված ֆինանսավորման վերաբերյալ:

Համաձայն 2013թ.-ի ապրիլի 4-ին ՀՀ ֆինանսների նախարարության տրամադրած տեղեկանքի` ՀՀ Նախագահի աշխատակազմը 2010-2013թ.թ.-ի ընթացքում ՀԿ-ների ֆինանսավորման համար պետական բյուջեից նախատեսել է շուրջ 500 մլն ՀՀ դրամ, որից 31 ՀԿ այդ 3 տարիների ընթացքում ստացել է 499 միլիոն 818 հազար ՀՀ դրամ ֆինանսավորում: Ընդ որում, դրանցից մի քանիսը ֆինանսավորում ստացել են երկու տարի անընդմեջ՝ 2011թ.-ին եւ 2012թ.-ին: Օրինակ` Զարգացում եւ ինտեգրացիա ՀԿ-ն 2011-2012թ.թ.-ին ֆինանսավորվել է 6 անգամ` ընդհանուր 74 միլիոն 978հազար ՀՀ դրամ գումարի չափով։ Ի դեպ, այս ՀԿ-ն 2010-2012թ.թ.-ին ՀՀ նախագահի աշխատակազմից ամենաշատ ֆինանսավորում ստացածն է:

Հաջորդ ամենաշատ ֆինանսավորում ստացած ՀԿ-ներն են “Երիտասարդներ երկիր”-ը եւ “Արբանյակ”-ը՝ համապատասխանաբար 27 միլիոն 492 հազար եւ 27 միլիոն 10 հազար ՀՀ դրամ: Ի դեպ, այս կազմակերպությունների գործունեության մասին համացանցում տվյալներ չկան:

Տես` http://givemeinfo.am/hy/case/1164/

Պետական բյուջեից 2010-2012 թթ. ֆինանասավորում ստացած ՀԿ-ի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Skip to content