Ինտենետային դարաշրջանը մեծ ազդեցություն ունեցավ հանրային կապերի վրա՝ փոխելով ոչ միայն հանրային կապերի կոմմունիկացիան, այլ նաև ողջ բնույթն առհասարակ:
Մեր ժամանակների ինտերնետն ավելին է, քան զուտ միայն հաղորդակցության միջոց լինելը: Վերջինիս եզակի հնարավորությունները, ամենահասանելիությունն ու օր օրի կատարելագործվող գործիքները հսկայական հնարավորություններ են տալիս հանրային կապեր իրականացնելու համար, ընդ որում՝ ամենատարբեր ուղղություններով:
Ըստ ԵՊՀ դասախոս և հանրային կապերի մասնագետ Աստղիկ Ավետիսյանի՝ վերջին տասնամյակում հանրային կապերն ինտերնետում բուռն զարգացում է ունեցել: Ինտերնետը մի կողմից օգտագործվում է որպես հարթակ՝ հասարակությանն առավել տեղեկացված դարձնելու տեսանկյունից՝ կայքերի, բլոգերի ստեղծում: Մյուս կողմից գովազդի տարածման, վահանակների տեղադրման, սոցցանցերում տեղեկատվական մանիպուլյացիաների, քննարկումների կազմակերպման հարթակ է: Այսօրվա հանրային կապերի մասնագետի համար ինտերնետը հզոր գործիք է: Այն դեռ զարգացման և կատարելագործման մեծ պոտենցիալ ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում, ինչը և պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիանների սրընթաց զարգացմամբ:
Բայց արդյոք Հայաստանաում կա՞ ինտերնետային հանրային կապեր (e-PR)
“Դեռևս ոչ վաղ անցյալում գործի բերումով շատ էր պետք գալիս ինտերնետային(օն-լայն) կապը՝ հանրության հետ շփվելու համար, սակայն այդ ժամանակ Հայաստանում “հանրային կապերն ինտերնետում” ասվածը դեռ զարգացած չէր, ստիպված էիր լինում ինքդ հանրային կապերին ուղղված ինչ-որ միջոցառումներ անել՝ փորձի միջոցով մասնագիտանալով ոլորտում”,- պատմում է հայտնի դիզայներ Արա Ասլանյանը:
“Տարբեր տեսակի միջոցառումներ կազմակերպերպելու համար անձամբ ինձ առաջին հերթին պետք է լինում ինտերնետում կապ հաստատել հանրության հետ, այսինքն՝ բառացիորեն զբաղվել հանրային կապերով ինտերնետում, որոնք շատ հաճախ ուղղակիորեն հարց- պատասխան ֆորմատն են միայն ենթադրում: Դրանք, որպես կանոն, լինում են շատ ինտերակտիվ ու անմիջական”,- կիսվում է Արա Ասլանյանը:
Ի՞նչ առավելություններ և դրսևորման յուրահատկություններ կարող է ունենալ գործնականում e-PR-ը
Օրինակ Արա Ասլանյանի մոտ արդեն որպես մասնագիտական ավանդույթ կամ գործելաոճ է ձևավորվել՝ ցանկացած նախագծի մասին լսարանին տեղեկացնել , ոչ թե այն ժամանակ, երբ այն արդեն իսկ պատրաստ է և մնում է միայն անոնսով հայտարարել դրա մասին, այլ սկսել հենց սկզբից՝ մտքից: “Ֆեյսբուքի իմ էջում գրում եմ. “Ժողովուրդ, ես նման միտք ունեմ, ի՞նչ կասեք”: Այսինքն, դու ունես միտք, ցանկանում ես անել ծրագիր ու այդ ամենի մասին միանգամայն անմիջականորեն կիսում ես հանրության հետ՝ մտքի ծնվելուց և զարգացումից սկսած,- պատմում է Արան:
Արա Ասլանյան. Նման սկզբունքով աշխատելն իրականում շատ գործուն մեթոդ է և այն լսարանը, որի համար դու պատրաստում ես անել այդ ծրագիրը դառնում է քո ծրագրի մի մասը, ստանում է հնարավորություն հետևել ողջ գործընթացին՝ օգնելով և կատարելագործելով ծրագիրը, դարձնելով այն հենց իրենց համար ավելի հետաքրքիր ու հոգեհարազատ, դրանով իսկ՝ ավելի աշխատող և արդարացված:
Ըստ Ասլանյանի՝ նման գործելաոճը հանրային կապերի դասական մոտեցում չի, բայց ինտերնետը տալիս է հնարավորություն և բազմաթիվ գործիքներ հանրային կապերի բնագավառում ամեն ինչ ավելի ինտերակտիվ ու անմիջական անելու համար, և սա իսկապես աշխատում է և բոլորովին չի հակասում կոմերցիայի դասական օրենքներին, ուղղակի ուրիշ մոտեցում է:
Սոցիալական ցանցերն ինտերնետային հանրային կապերի գործիք են ու հարթակ: ճի´շտ օգտագործեք դրանք
Ըստ տեղեկատվական պատերազմների մասնագետ, բլոգեր Սամվել Մարտիրոսյանի շատ կազմակերպություններ սոցիալական ցանցերից հատկապես Facebook-ը օգտագործում են որպես կայք. “Որոշ կազմակերպություններ կարծես թե նախատեսել են, որ կարող են, իրենց անձնական կայքը չունենալով, օգտագործել facebook-ը որպես ինֆորմացիոն տարածք հանրային կապերի համար: Սակայն այդ կազմակերպություններից շատերը ի սկսզբանե սխալ են վարում իրենց ինֆորմացիոն քաղաքականությունը հենց օրինակ facebook սոցիալական ցանցում”,- փաստում է փորձագետը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ընդունված, բայց սխալ մոտեցում է:
Կազմակերպությունները facebook սոցիալական ցանցում բացում են առանձին account- profile-ներ, որը ոչ միայն սխալ, այլ նաև արգելված մոտեցում է(ըստ facebook սոցիալական ցանցի օրենքի՝ account կարող է ունենալ միայն մարդ-user-ը և ոչ թե կազմակերպությունները, որոնց համար նախատեսված են facebook-յան էջերը(page) և խմբերը(group):
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Չընդունված, բայց ճիշտ մոտեցում է:
Ինտերնետային հանրային կապերի մեջ ընդունված պրակտիկա է “event management” ասվածը: Սակայն այս հարցում ևս պետք է գործել ըստ ինտերնետի սահմանած օրենքների շրջանակներում:
Հայաստանյան իրականությունում կա event management-ի և´ փորձ, և´ որակ “Նախկինում ևս եղել էին Երևանում տեղի ունեցող միջոցառումների մասին ինֆորմացիան մի տեղ հավաքագրելու փորձեր, բայց սովորաբար նման կայքերը երկար չէին աշխատում, մի պարզ պատճառով՝ տարբեր միջոցառումների մասին ամեն օր թարմ ինֆորմացիա մեկ-մեկ հավաքելը շատ ժամանակատար է և մեծ մարդկային ռեսուրսներ է պահանջում: Սակայն հիմա գործը մի փոքր հեշտացել է. սոցիալական ցանցերի մասսայականացման դարում, միջոցառումների կազմակերպիչներն ավելի մեծ լսարանի ինֆորմացիային ծանոթացնելու համար իրենք են միջոցառումների մասին event-ների տեսքով հայտարարություններ ստեղծում սոցիալական ցանցերում(մասնավորապես facebook–ում)՝ հրավիրելով բոլոր ծանոթներին Ըստ այդմ էլ, միտք առաջացավ, որ կարելի է այդ բոլոր event-ները համապատասխան ծրագրային միջոցներով facebook սոցիալական ցանցից գտնել և դասակարգելով ըստ միջոցառման վայրի, ամսաթվի, թեմատիկայի դրանք զետեղել մի կայքում”,- պատմում է eventot. com նախագծի հեղինակ Վահե Հովհաննիսյանը:
eventot.com-ը նախագիծը ինֆորմացիա է հավաքում ու տրամադրում ինչպես Երևանի, այնպես էլ աշխարհի ցանկացած բնակավայրի միջոցառումների մասին։ Եթե իհարկե այդ երկրում օգտվում են սոցիալական ցանցերից: Ընդ որում, եթե Դուք այցելում եք eventot.com օրինակ՝ Լոնդոնից, ապա կայքը ավտոմատ պարզում է Ձեր բնակության վայրը ու հենց սկզբից բերում է Լոնդոնում տեղի ունեցող միջոցառումները՝ իհարկե, հնարավորություն տալով նաև այլ բնակավայր ընտրել։ Այսինքն՝ կայքը նախատեսված է ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի ցանկացած ինտերնետ օգտագործողի համար։
Ինչպես նշեց Վահեն, իրենք նպատակ ունեն eventot.com–ը դարձնել նաև հարմար գործիք միջոցառումների կազմակերպիչների համար՝ որպես հանրային կապերի միջոց ինտերնետում:
Հայաստանյան e-PR իրականությունը ապագա ունի
Ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ հանրային կապերն ինտերնետում հասկացության պրակտիկ դրսևորումները հայաստանյան իրականությունում ինչպես հասկացանք իհարկե կան, աշխատանք արվում է, բայց մոտեցումները և ձևերը գործիքների օգտագործման դեռ սխալ են իրականացվում, դաշտը հղկվելու և մասնագետների կարիք ունի:
Ինտերնետը Հայաստանում շատ արագ է զարգանում և, զուգահեռաբար զարգանում է նաև հանրային կապերի մշակույթը հենց ինտերնետում՝ իր բոլոր առավելություններով, յուրօրինակ մեթեդներով ու գործիքներով:
Հեղինակ՝ Լիլիթ Մարգարյան, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս