Հրապարակումներ

Հրապարակումներ

Հավաքիր ՀԴՄ կտրոն, ստացիր բոնուս

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Հավաքիր ՀԴՄ կտրոն, ստացիր բոնուս

 

Հուլիսից 1-ից շահում են բոլոր ՀԴՄ կտրոնները` անկախ վիճակահանության արդյունքներից: Հուլիսից մինչեւ սեպտեմբեր բոնուսներ կտրամադրվեն ապրիլ, մայիս, հունիս ամիսների կտրոնների համար: Բոնուս գումարների չափերը տարբեր են` 2500 դրամից մինչեւ 200.000 դրամ` կախված կտորնների քանակից եւ նրանց համագումարի արդյունքում ստացված գումարից: Կտրոնների նվազագույն խմբաքանակը 50-ն է, իսկ առավելագույնը` 1000 կտրոն, որոնցում արտացոլված ընդհանուր գումարը կկազմի նվազագույնը 100 հազար, առավելագույնը` 6 մլն դրամ: Քաղաքացին իր հավաքած ՀԴՄ կտրոնները ներկայացնում է ցանկացած հարկային մարմին: Կտրոնները պետք է ստորագրված լինեն դրանք ներկայացնող անձի կողմից: Ստորագրում են կտրոնների ետնամասում, բայց այնպես, որ դարձերեսի թվերը չվնասվեն, պարզ երեւան:  Տեղում կտրոն ներկայացնող անձը, ով ստորագրել է կտրոնների դարձերեսի վրա,  համապատասխան դիմում է լրացնում եւ կտրոնների բնօրինակները անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի հետ միասին տալիս է հարկային տեսչության համապատասխան աշխատակցին: Կտրոնները հաշվարկելուց, համապատասխան արտաքին զննումն իրականացնելուց հետո հարկային տեսչության աշխատակիցը քաղաքացուն տալիս է միջնորդագիր: Միջնորդագրի երկրորդ  օրինակը տվյալ քաղաքացու անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենի հետ փակցվում  է առանձին ծրարում և պահվում հարկային տեսչությունում: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԿԱ ՊԵԿ Միասնիկյանի հարկային տեսչությունից, օրական տրամադրում են 40-ից ավելի միջնորդագիր: Միջնորդագիրը կարելի է ներկայացնել ցանկացած առեւտրային բանկ եւ նույն պահին ստանալ գումարը: Գումարը կարող է ստանալ միայն այն անձը, ով ստորագրել է կտրոնների վրա եւ ում անունով էլ հենց տրվել է միջնորդագիրը: Նույն անձը միաժամանակ կարող է ստանալ մի քանի միջնորդագիր: Այս օրերին հարկային մարմիններում մարդկանց հերթեր են` բոնուս գումարների միջնորդագրերը ստանալու համար: Ինչպես տեղեկացրեց պետեկամուտների հարկային հաշվառման եւ հսկողության ընթացակարգերի բաժնի պետ Արթուր Մանուկյանը, “մինչեւ հուլիսի 1-ը տարածքային հարկային բոլոր տեսչությունների համապատասխան աշխատակիցների համար ՊԵԿ-ի կենտրոնական կառույցի մասնագետները եռօրյա սեմինարներ են են կազմակերպել` կտրոնների խմբաքանակների ընդունման ու միջնորդագրերի տրամադրման աշխատանքները օպերատիվ կազմակերպելու նպատակով”:   Օգոստոսի 18-ի դրությամբ Երևան քաղաքի և մարզերի հարկային տեսչությունները տրամադրել են 31765 միջնորդագիր` շուրջ 580 մլն  դրամ ընդհանուր արժողությամբ:   

Skip to content