Հրապարակումներ

Հրապարակումներ

Ինչո՞ւ էր հուզվել փաստաբանը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Ինչո՞ւ էր հուզվել փաստաբանը

Այսօր Վարչական դատարանում տեղի ունեցավ «Ինֆորմաիցայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության` Հրազդանի քաղաքապետարանի դեմ ներկայացրած հայցի նախնական քննությունը: Հիշեցնենք, որ հայցադիմումով կազմակերպությունը պահանջում է տրամադրել 2007 թվականի 2-րդ եռամսյակում Հրազդանի ավագանու ընդունած որոշումների պատճեները, վճարել 50.000 դրամ տույժ տեղեկատվություն չտրամադրելու համար եւ քաղաքապետարանին պարտադրել կայացրած որոշումները փակցնել քաղաքի մարդաշատ վայրերում: Պատասխանող կողմը ներկայացնող Հրազդանի քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետ Ռադիկ Հարությունյանն այնքան հուզված էր, որ դժվարանում էր հստակ պատասխանել դատավոր Քրիստինե Մկոյանի հարցերին: Մասնավորապես, դատավորի այն հարցին, թե քաղաքապետարանը երբ է ստացել հայցվորի դիմումը, փաստաբանը պատասխանեց. «2008 թվականի նոյեմբերի 22-ին»: «Բայց նոյեմբերի 22-ը դեռ չի եկել»,- նկատեց դատավորը: Այնուհետեւ Ռադիկ Հարությունյանը հաճախ ընդհատում էր դատավորին, որպեսզի նրան եւ հայցվորին համոզի, թե իրենք տեղեկատվություն չտրամադրելու միտում չեն ունեցել. «Ես բերել եմ որոշումները, հենց հիմա էլ գնանք, պատճենահանենք, տամ հայցվորին»,- ասում էր նա:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ, հայցվոր Շուշան Դոյդոյանը համաձայնեց վճարել եւ ստանալ այդ որոշումների պատճեները, որից հետո, ըստ հայցվորի փաստաբան Կարեն Մեժլումյանի` իրենք կհրաժարվեն ոչ թե ամբողջ հայցից, այլ միայն հայցի առաջին կետից:

Պատասխանող կողմի ներկայացուցիչ փաստաբան Ռադիկ Հարությունյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, թե նախկինում իրենք դիմումին գրավոր չեն պատասխանել, քանի որ Շուշան Դոյդոյանն ինքն է խնդրել այդ մասին. «Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը նրա հետ եկել է փոխհամաձայնության, որ հայցվորը վճարի տեղեկատվության պատճենահանման համար, մենք թաքցնելու միտում չենք ունեցել»:

Շուշան Դոյդոյանն այս հայտարարությունը որակեց «անտրամաբանական», քանի որ. «Մենք միշտ պահանջում ենք, որ մեր դիմումներին գրավոր պատասխանեն»,- «Ա1+»-ի հետ զրուցյում ասաց «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահը:
Ըստ Շուշան Դոյդոյանի` պատասխանողը պատրաստակամ է տեղեկատվություն տրամադրել, քանի որ վախենում է, որ դատարանը կբավարարի հայցը: «Նախկինում էլ է նման դեպքեր եղել: Սկզբում մերժում են, հետո երբ դատարան ենք դիմում, անգամ դատական գործը չսկսած` տրամադրում են մեր պահանջած ինֆորմացիան»,- ասում է Շուշան Դոյդոյանը: Դատավոր Քրիստինե Մկոյանն ասաց, որ դատական նիստի նշանակման ժամկետը կհայտնեն 3 օրից:

Աղբյուրը` www.a1plus.am

Skip to content