Հրապարակումներ

Հրապարակումներ

ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆԸ ԽՈՍՏԱՑԱՎ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆԸ ԽՈՍՏԱՑԱՎ

Երեկ ՀՀ վարչական դատարանում, դատավոր Աշոտ Սարգսյանի նախագահությամբ ընթացող նախնական դատական նիստին էին ներկայացել հայցվոր, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) պատասխանատու Շուշան Դոյդոյանն ու պատասխանող, Դավիթաշենի թաղապետարանի ներկայացուցիչ Մարինե Խաչիկյանը:  ԻԱԿ-ը դեռ անցյալ տարվա հուլիսի 30-ին հարցում էր ներկայացրել Դավիթաշենի թաղային համայնքին՝ խնդրելով իրենց տրամադրել մի քանի տեղեկություն: Մասնավորապես, Դավիթաշեն համայնքում սեփականության իրավունքով քանի՞ բնակարան է պատկանում այն քաղաքացիներին, որոնք դեռ չեն սեփականաշնորհել իրենց բնակարանները, թաղապետարանը քանի՞ հայց է հարուցել վերոնշյալ բնակարաններից բնակիչներին վտարելու համար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ բնակարանները սեփականության իրավունքով պատկանում են համայնքին: ԻԱԿ-ը խնդրել էր նաեւ, տեղեկատվության ազատության մասին գործող օրենքի համաձայն, տրամադրել դատական ելքերի մասին տեղեկատվությունը նույնպես, նշելով բնակարանների հասցեները: Թաղապետարանը հրաժարվել էր այն տրամադրել: ԻԱԿ-ի հայցապահանջներից մեկն էր՝ 50 000 դրամի չափով վարչական պատասխանատվության՝ տուգանքի ենթարկել թաղային համայնքի ղեկավար Արթուր Գեւորգյանին: Երեկ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն անսպասելի հրաժարվեց իր հայցապահանջներից, դատարանում հայտնելով, որ թաղային համայնքի ղեկավարը պարտավորվել է 1 ամսվա ընթացքում իրենց տրամադրել վերոնշյալ տեղեկատվությունը: Վարչական դատարանը, առաջնորդվելով 90 հոդվածով, այն է՝ «Ցանկացած փուլում գործը կարճվում է, եթե հայցվորը հրաժարվում է», կարճեց գործի վարույթը: Կողմերին 20 րոպե հետո տրամադրվեց կարճման մասին դատարանի կայացրած որոշումը: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ “Առավոտ” օ/թ

Skip to content