«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է կենտրոնի վեբ կայքի վերանախագծման և արդիականացման բաց մրցույթ։
Աշխատանքների իրականացման ժամկետը՝ 2023 թվականի սեպտեմբեր։
Կայքի պատրաստման մրցույթին կարող են մասնակցել
- ՀՀ-ում գրանցված կազմակերպություններ,
- ֆիզիկական անձինք,
- անհատ ձեռնարկատերեր։
Մրցույթին մասնակցելու անհրաժեշտ պայմանների թվում են.
- կայքերի մշակման, դիզայնի և պատրաստման փորձ (լրատվական կամ հասարակական կազմակերպությունների կայքերի օրինակները կդիտարկվեն որպես առավելություն),
- ճկուն և պատասխանատու մոտեցում,
- սահմանված ժամկետների խիստ պահպանում։
Աշխատանքը ներառում է, բայց չի սահմանափակվում.
- կայքի վերանախագծում և արդիականացում. առաջարկել գործող կայքի նոր տեսք՝ դիզայն, նոր տեխնիկական հնարավորություններ՝ պահպանելով կայքի ֆունկցիոնալությունը և առաջարկելով արդյունավետ հնարավոր նոր լուծումներ,
- պահպանել և ամբողջությամբ տեղափոխել գործող կայքի տվյալների բազան նոր կայք՝ ադապտացնելով դրանք նոր տեխնիկական լուծումներին,
- սխալների կամ կոդավորման այլ թերությունների շտկում,
- անվճար երաշխիքային սպասարկում 1 տարի ժամկետով։
Տեխնիկական առաջադրանքը ներառում է, բայց չի սահմանափակում հետևյալ պահանջները.
Կայքը պետք է լինի
- պարզ և գրավիչ դիզայնով,
- մատչելի լինի հաշմանդամություն ունեցող անձանց համար
- օպտիմիզացված մոբայլ և դեսկթոփ բրաուզերների համար. առավելագույնս հարմարավետ լինի օգտագործման ինչպես համակարգիչների, այնպես էլ մոբայլ սարքերի համար,
- GTMetrix արագագործության ցուցանիշը 80%-ից բարձր,
- նախնական SEO friendly օպտիմիզացում,
- վերլուծական համակարգեր՝ Google Analytics, Facebook Pixel,
- ինտեգրվածություն սոցիալական ցանցերի հետ,
- օգտատերերի կողմից մեկնաբանություններ թողնելու և դրանց արձագանքելու հնարավորություն առանձին բաժիններում,
- հարմարավետ, ճկուն և պարզ կիրառելի Կառավարման վահանակ (CMS)
- անվտանգության ապահովում հիմնական վտանգների դեմ՝ (DDos, Bruteforce attacks, XSS):
Ներկայացված առաջադրանքները ճկուն են և, քննարկումների արդյունքում, մինչ կողմերի միջև պայմանագրի կնքումը, կարող են փոփոխվել և առավել կոնկրետացվել:
Հետաքրքրված անձինք ու կազմակերպությունները, մինչև 2023թ.-ի հուլիսի 5-ը foi@foi.am էլեկտրոնային հասցեին կարող են ուղարկել իրենց առաջարկի փաթեթը, որը ներառում է՝
- գնային առաջարկ՝ ներառյալ ԱԱՀ:
- գործունեության մասին տեղեկություն.
– կազմակերպությունների դեպքում՝ հիմնադրման տարեթիվ, ղեկավարի և անձնակազմի մասին տվյալներ, հետադարձ կապի տվյալներ՝ հեռախոս, էլ. փոստ, կազմակերպության վեբ կայքի հղումը,
– անհատների դեպքում՝ ինքնակենսագրական (CV),
- նախկին աշխատանքների պորտֆոլիո՝ 3-4 կայքերի հղումներ,
- գնառաջարկների դիտարկման փուլն անցած դիմորդների հետ լրացուցիչ հանդիպում-քննարկում կկազմակերպվի՝ հնարավոր համագործակցության հետագա քայլերի հստակեցման համար։
Աշխատանքների վճարման և կատարման պայմանները կհաստատվեն կողմերի միջև կնքվող Ծառայությունների մատուցման պայմանագրով:
Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել 091435136 հեռախոսահամարով։