Հրապարակումներ

Հրապարակումներ

Դասընթաց վարելու հրավեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Դասընթաց վարելու հրավեր

«ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ն «Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ/TAAP» ծրագրի շրջանակներում հրավիրում է անհատ փորձագետների, դասընթացավարներ և դասընթացների ծառայություն մատուցող ընկերությունների՝ ներկայացնելու դասընթացներ վարելու ծառայությունների մատուցման վերաբերյալ հետաքրքրվածության հայտեր:

Ծրագրի նպատակն է՝ նպաստել պետական գնումների համակարգի կառավարման բարելավմանը և կազմակերպման մատչելիությանը:

Պահանջվում են դասընթացավարներ հետևյալ ընդհանրական թեմաների համար՝

  • «ՀՀ պետական գնումների համակարգ»
  • «ՀՀ պետական գնումների մոնիթորինգ»

Դասընթացավարի պարտականությունները՝

  • Մշակել և ներկայացնել դասընթացի ծրագիր (պլան)` պատվիրատուի պահանջներին համապատասխան,
  • Մշակել դասընթացի նախնական և հետդասընթացային գիտելիքի ստուգման հարցաշար,
  • Մշակել դասընթացի նյութերը (PowerPoint, գործնական վարժությունների նյութեր, մասնակիցներին բաժանվող նյութեր, օրակարգ) և տրամադրել դրանք պատվիրատուին դասընթացից առնվազն մեկ շաբաթ առաջ,
  • Իրականացնել դասընթացը՝ պատվիրատուի հետ առնվազն մեկ շաբաթ առաջ պայմանավորվելով դասընթացի իրականացման վայրի և օրվա համար,
  • Ներկայացնել դասընթացի համառոտ հաշվետվություն դասընթացի ավարտից երեք օրվա ընթացքում՝ ներառելով մասնակիցների կողմից առավել շատ հնչեցված հարցերի/ մտահոգությունների մասին տեղեկատվություն։

ՀԿ Կենտրոնի պարտականությունները՝

  • տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ դասընթացի մասնակիցների վերաբերյալ,
  • կազմակերպել դասընթացի մասնակիցների տեղափոխումը և ապահովել նրանց ներկայությունը դասընթացին,
  • ապահովել դասընթացների համար անհրաժեշտ պիտույքները (մասնակիցների փաթեթ, ֆլիպչարտ, մարկեր, սքոչ և այլն` ըստ անհրաժեշտության),
  • դասընթացների իրականացման ընթացքում ցուցաբերել տեխնիկական աջակցություն,
  • կատարել վճարումներ ըստ պայմանագրի:

Դասընթացների իրականացման ժամանակահատված՝ փետրվար-մարտ, 2022թ.:

Թիրախ խումբ` գնումների համակարգողներից, ԶԼՄ (զանգվածային լրատվամիջոցներ) և ՔՀԿ (քաղաքացիական հասարակության կառույցներ) ներկայացուցիչներից կազմված խումբ։

Դասընթացի մասնակիցների թիվը խմբում՝ շուրջ 20 հոգի:

Մրցույթի համար ներկայացվող փաստաթղթեր`

  • վերջին 3 տարիների ընթացքում դասընթացավարի/կազմակերպության կողմից իրականացված առնվազն երեք նմանատիպ աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն,
  • դասընթացավարի/փորձագետի ինքնակենսագրություն (CV) կամ կազմակերպության «պորտֆոլիո»,
  • դասընթացի օրակարգ, ընդհանուր նկարագիր (նախատեսված առնվազն երկու, առավելագույնը՝ 10 կրթական օրվա համար),
  • դասընթացների ժամանակ մասնակիցներին տրամադրվող նյութեր (ամփոփ ներկայացնել/թվարկել նյութերի վերնագրերը/խորագրերը),
  • գնային առաջարկ, ձևաթուղթը՝ այստեղ։

Մասնակցելու վերաբերյալ հետաքրքրվածության հայտերը անհրաժեշտ է ուղարկել մինչև 05.02.2022թ., ժամը 24:00-ն՝ ngoc.csd.ngo@gmail.com հասցեով` վերնագրի տողում նշելով Դասընթաց վարելու հետաքրքրության հայտ-TAAP: Միևնույն փորձագետը/կազմակերպությունը կարող է հայտ ներկայացնել մեկ կամ երկու թեմաներով դասընթացներ վարելու համար:

Նշված ժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում մասնակիցները կարող են դիմել TAAP ծրագրի թիմին`

  1. «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ, ծրագրի ղեկավար Արփինե Հակոբյանին՝ arpinengoc@gmail.com էլեկտրոնային հասցեով կամ զանգել 091 643 317 հեռախոսահամարով:
  2. «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ, ծրագրի համակարգող Սյուզան Հովսեփյանին՝ hovsepyansyuzan@gmail.com էլեկտրոնային հասցեով կամ զանգել 091 743 315 հեռախոսահամարով:
  3. «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ, ծրագրի համակարգող Մանե Մադոյանին՝ manemadoyan@gmail.com էլեկտրոնային հասցեով կամ զանգել 094 700 74 հեռախոսահամարով։

__________________________________

«Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ/TAAP» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» (ԻԱԿ) և «Համայնքը և երիտասարդները» երիտասարդական, խորհրդատվական հասարակական կազմակերպությունների կողմից։

Ծրագիրն իրականացվում է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և ԴԱՏԱ ծրագրի գործընկերների կողմից։

Skip to content