«Մասնավոր ձեռնարկատիրության միջազգային կենտրոնի» (CIPE) Եվրոպայի և Եվրասիայի բաժինն ապատեղեկատվության դեմ պայքարին ուղղված նախագծերի/առաջարկությունների ներկայացման բաց մրցույթ է հայտարարել Հայաստանում գործող կազմակերպությունների համար: Ծրագիրը պետք է լինի համագործակցային և նորարական մոտեցումներով ապատեղեկատվության դեմ աշխատանք՝ հայաստանյան մասնավոր հատվածի ներգրավմամբ:
Ակնկալվող գործողությունների օրինակներ են՝ աշխատաժողովներ բիզնես ասոցիացիաների և ընկերությունների համար, հասարակություն-մասնավոր հատված երկխոսություն և կլոր սեղան, հետազոտություն, որը կարտացոլի մասնավոր հատվածի տեսակետներն ապատեղեկատվության վերաբերյալ, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախաձեռնություններ կամ դասընթացներ, ռազմավարության մշակում, և այլև:
Մինչև $10,000 դրամաշնորհին կարող են դիմել․
- ոչ առևտրային այն կազմակերպություններն ու հիմնադրամները, ովքեր ապատեղեկատվության դեմ պայքարի նախագծերի իրականացման փորձառություն ունեն,
- գովազդային ընկերություններ,
- մարքեթինգային ընկերություններ,
- հետազոտական ընկերություններ,
- գործարար համայքի անդամ հանդիսացող կազմակերպություններ և ասոցիացիաներ,
- առևտրաարդյունաբերական պալատներ։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։