Ծրագրերի համակարգողի օգնականի թափուր հաստիքի հայտարարություն
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ
ՀԱՍՏԻՔԸ՝ Ծրագրերի համակարգողի օգնական
ՎԱՅՐԸ` Երևան, ՀՀ
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ` սեպտեմբերի 21, 2021թ.
ԱՇԽԱՏԱՆՔԸ ՍԿՍԵԼՈՒ ԱՄՍԱԹԻՎԸ՝ անմիջապես (վերջնական հաստատումը՝ երկշաբաթյա վճարովի փորձաշրջանից հետո)
ԻԱԿ-ը փնտրում է նախաձեռնող և ակտիվ գործընկերոջ, ով պատրաստ է ներգրավվել կազմակերպության ընթացիկ ծրագրերում՝ իրականացնելով ինչպես ստեղծագործական, այնպես էլ գրասենյակային աշխատանք։
Հիմնական պարտականությունները՝
• Մասնակցել ծրագրերի հանրային իրազեկման աշխատանքներին։
• Ըստ անհրաժեշտության կազմակերպել առցանց և առերես հանդիպումներ։
• Թարմացնել ԻԱԿ պաշտոնական կայքն ու սոցիալական ցանցերի էջերը։
• Պատրաստել ծրագրային ընթացիկ փաստաթղթեր, հիմնականում՝ հայերեն և անգլերեն։
• Կազմակերպել ծրագրային միջոցառումներ և մասնակցել դրանց։
• Անհրաժեշտության դեպքում ներկայացնել կազմակերպությունը աշխատանքային հանդիպումների ժամանակ։
• Համակարգել լոգիստիկ հարցերը։
• Թարգմանել տեքստեր հայերենից անգլերեն և հակառակը։
• Մասնակցել ֆոնդահայթայթման գործընթացներին՝ աջակցելով ծրագրային առաջարկների խմբագրմանը, թարգմանությանը։
• Ապահովել կազմակերպության կայքում հրապարակվող բովանդակության անգլերեն թարգմանությունը։
• Կատարել ներգրավված նախագծերից բխող այլ պարտականություններ։
Պահանջվող հմտությունները և փորձը՝
• Բարձրագույն կրթություն կառավարման, լեզվաբանության, ժուռնալիստիկայի, հաղորդակցության կամ հարակից ոլորտներում (կարող է լինել նաև ուսանող)։
• Հայերենից անգլերեն և անգլերենից հայերեն թարգմանությունների փորձ։
• Սոցիալական մեդիա գործիքների իմացություն։
• Microsoft Office փաթեթի հիմնական ծրագրերի իմացություն։
• Տվյալների հետ աշխատելու և կազմակերպությունում հավաքագրվող անձնական տվյալների համակարգման և դրանց գաղտնիությունն ապահովելու կարողություններ։
• Վիզուալ նյութերի (ֆոտո, Canva, գրաֆիկներ, այլ) պատրաստման կարողություններ։
• Վերջնաժամկետների նկատմամբ պատասխանատվություն ու դրանց պահպանում։
• Հաղորդակցման գերազանց հմտություններ։
• Թիմում աշխատելու կարողություն, աշխատանքում համագործակցային սկզբունքներ։
• Բազմաբնույթ առաջադրանքների կատարման հմտություններ։
Դիմելու ընթացակարգը՝
Աշխատանքին դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն foi@foi.am և sh.doydoyan@icloud.com էլեկտրոնային հասցեներին միաժամանակ՝ որպես վերնագիր նշելով «Ծրագրերի համակարգողի օգնական» բառային համադրությունը։
Կազմակերպությունը կարձագանքի բոլոր նամակներին։ Ընտրված մասնակից(ներ)ին կտրամադրվի 2 շաբաթ ժամանակահատված՝ գործնականում ծանոթանալուաշխատանքին։ Ընտրված թեկնածուի հետ կնքվելու է երկշաբաթյա փորձաշրջանի պայմանագիր, ապա աշխատանքային պայմանագիր։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի մասին մանրամասն կարող եք կարդալ ԻԱԿ պաշտոնական կայքում՝ www.foi.am: